Սիսիանում պակասեց մի բուռ բարություն

Տեղադրված է at Հունվար 28, 2024
3005 0

Անժամանակ մահը շատ անսպասելիորեն դառը անակնկալ մատուցեց Աղաբեկյաններին։ Դեռ ամանորյա տոներից շատ չանցած` չարաբաստիկ մահը հարազատներից բաժանեց սիրելի ամուսնուն, հոգատար հայրիկին` Սպարտակին, թողնելով նրանց ծանր վշտի ու սրտաբեկ ցավի մեջ։

Սպարտակ Ռաֆիկի Աղաբեկյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 2-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 197֊7-79 թվերին ծառայել խորհրդային բանակում։ Երևանում սովորել է լուսանկարչի մասնագիտություն, լավ տիրապետելով մասնագիտական գաղտնիքներին`երկար տարիներ աշխատել է Սիսիանի կենցաղի տանը, նաև «Որոտան» թերթում, իր շնորհաշատ լուսանկարներով մարդկանց պարգևել անցյալի վառ հուշեր։

Մարդու էության դրական բոլոր կողմերը քիչ են բնութագրելու համար մի անձնավորության, ում մոտ դրանք չափից ավելի էին` չափից շատ բարի ու մեծահոգի բարեկամ, նվիրված ու անշահախնդիր ընկեր ու գործընկեր, բոլորին ձեռք մեկնող, օգնող հարևան։ Չի գտնվի մեկը, ով նրան դիմելով`մեծ օգնություն ու գոհունակություն չի ստացել։ Լուսանկարչական մասնագիտությամբ հմուտ ու սիրված գործին նվիրված լինելուց զատ աշխատել է տարբեր ոլորտներում, վերջին տարիներին իր մշտական աշխատանքը համատեղում էր Գորայքի միջնակարգ դպրոցի գործի հետ, ուր տարիներ շարունակ սիրով այցելում ու աշակերտների համար ավարտական պատկերազարդ վինետկաներ էր պատրաստում` գեղեցիկ լուսանկարներով գունավորված մեծ նվեր։ Դպրոցում վայելում էր արդեն իսկ նախապես ճանաչված սիրելի կոլեկտիվի սերն ու հարգանքը։ Էությամբ պրպտող էր, հետաքրքրասեր, երբեք չէր բավարարվում իր իմացածով ու միշտ մի նոր բան էր սովորում, նոր մտահղացումներ անում։

Որպես կամավոր` պաշտպանում էր հայրենի գյուղի սահմաններն ու մնաց չզորացրված Զինվոր իր ծննդավայրի համար։

Տեղին է նշել Թումանյանի խոսքերը`

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար։

Սիրելի հարազատին անսպասելի կորցնելով մեծ հարված ստանալուց հետո ընտանիքին, հարազատներին մնում է ուժ գտնել, դիմանալ վշտին ու միշտ վառ պահել նրա հիշատակը։ Միաժամանակ հպարտանալ, որ անբասիր կյանքով, առաքինի կենսագրությամբ հարազատ են ունեցել, ում մահով Սիսիանից պակասեց մի բուռ բարություն, մի քաղցր համ ու հոտ, բոլորն են ցնցված նրա կորստից։

Գորայքի միջնակարգ դպրոցը խորապես ցավակցում է Սպարտակ Աղաբեկյանի ընտանիքին, հարազատներին, առանձնահատուկ մեր շա՜տ սիրելի ու հարգելի ուսուցչուհի Ամալյա Աղաբեկյանին։ Համբերություն ու մխիթարություն բոլորիդ։ Թող լույս իջնի հոգուն։

Գորայքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվ

Մենք նույնպես ցավակցում ենք Սպարտակ Աղաբեկյանի ընտանիքին ու հարազատներին:

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code