ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրված է at Հուլիս 22, 2023
1113 0

Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին:

Իսկ այ Անգեղակոթում, անհիշելի ժամանակներից ի վեր, Վարդավառը նշվում է հուլիս ամսվա նախավերջին կիրակի օրը: Տոնի գեղեցիկ ու հիշարժան ավանդույթները Անգեղակոթում պահպանված են վաղնջական ժամանակներից: Այդ օրը վաղ առավոտից գյուղում հաճելի եռուզեռ է. գյուղացիները ամենաբազմազան գնումներ են կատարում, գառ մորթելը պարտադիր է, հետո` մոմավառություն Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրում, ապա` ջրոցի, հյուրընկալություններ, հյուրասիրություններ…

Այդ օրն Անգեղակոթում բազմամարդ է լինում, տարբեր բնակավայրերից մարդիկ են գալիս ուխտավայր` մոմավառության, կազմակերպվում է հուշանվերների, քաղրցրեղնի տոնավաճառ, ուրախ տոնախմբություն….

Անգեղակոթն այդպիսին է՝ տարբերվող, յուրահատուկ, հյուրընկալ եւ այնքան հին, որքան հայ ժողովուրդը: Անգեղակոթցին լավ գիտի իր պատմությունը ՝ պարծենալու աստիճան: Պատմական Անգեղակոթն իրեն բնորոշ ճակատագրով, առանձնահատուկ կողմերով, բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, հուշակոթողներով, սրբավայրերով ինքնատիպ աշխարհ է, որը միշտ բաց է բոլորի առաջ:

Վաղը Վարդավառ է, վաղը տոն է Անգեղակոթում, Վարդան Զորավոր-Զորավարի տոնը, վաղը ուխտի օր է այն սրբազան ուխտավայրում, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Վարդան Զորավարը, որի շիրմին հետագայում կառուցվել է եկեղեցի եւ դարձել ամենանվիրական ու ամենազորավոր` Վարդավառի տոնը, որը նշվում է միայն պատմական հարուստ ժառանգությամբ հայտնի Անգեղակոթում…

Բարի ուխտ ու բարի Վարդավառ…

Լիանա Գեւորգյան

Անգեղակոթ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԱՀԱՏԱԿ ԴԱՎԻԹԸ ԾՆՈՂՆԵՐԻ 10-ՐԴ ԶԱՎԱԿՆ ԷՐ

Տեղադրվել է - Ապրիլ 19, 2022 0
Դավիթը Հմայակ եւ Տատյանա Դանիելյանների 10-րդ զավակն էր, 7 քույրերից եւ 2 եղբայրներից ամենափոքրը, ինչպես ասում են` տան փոքրին վերապահված`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code