93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրված է at Մայիս 7, 2023
509 0

Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության եւ բոլոր տարիների ընկերներ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանին իր ընծայագրով նվիրած հերթական գիրքը եւ շնորհակալ լինում, որ ես էլ նրանց հայրենակիցն եմ, նրանց հետ երբեւէ հանդիպած, զրուցած ու նրանց մասին հոդվածներ գրած լրագրողը, ում լրագրողական դժվարին ու անչափ պատասխանատու աշխատանքը երբեմն վարձատրվում է մեր մեծերի հետ հաղորդակցվելու, նրանց խոսք ու զրույցը լսելու եւ գրի առնելու պատեհությամբ:

Օրերս Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն թանգարանին հարգարժան պրոֆեսորի հերթական նվերը «93-ամյա կենսագրական էջեր» վերնագրով գիրքն էր` իր ընծայագրով, որը ներառում է հեղինակի կենսագրության ծանր ու դժվարին, ապա` վաստակած ու գնահատված տարիները, որտեղ բավականին ներկայանալի են նաեւ այն մարդիկ, ովքեր, ինչպես նշել է գիտնականը, մեծ դեր են ունեցել ոչ միայն իր դաստիարակության, կրթության, կայացման եւ աշխարհընկալման մեջ, այլեւ դարձել են մեր հասարակության, գիտության, մշակույթի, արվեստի մեծ երեւելիներ` իրար հետ անցկացրած տարիներով փոխադարձաբար հարստացնելով եւ լրացնելով միմյանց:

Ահա թերթում եմ գրքի էջերը` իր ընտանիքն է, իր ծնողները, հարազատները, ազգականները, բարեկամները: Սակայն կենսագրական գրքում միայն դա բավարար չէր լինի` տեսնելու, ճանաչելու, բացահայտելու, գնահատելու 1929 թվականի օգոստոսի 20-ին Սիսիանի շրջանի Բորիսովկա գյուղում (այժմ` Ծղուկ) ծնված Ղարիբ եւ Աստղիկ Ղարիբյանների որդի, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի հիմանդիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանին այնպիսին, ինչին գիտնականը հասել է գիտական, ստեղծագործական, մտավոր աշխատանքի 93-ամյա բարձունքից:

Չեմ կարող առանձնակի հպարտությամբ չնշել հատկապես մեր հայրենակիցներ Յուրի Ջավադյանի, Փարավոն Միրզոյանի, Գագիկ Ոսկանյանի, Գետիկ Բաղդասարյանի, Արարատ Աղասյանի, Աելիտա Դոլուխանյանի կարծիքները մեծ գիտականի մասին, ինչպես եւ նրա գնահատանքի խոսքերը նշանավոր սիսիանցիներ Շչորս Դավթյանի, Աբել Օրդուխանյանի, Մարտին Հարությունյանի, Գրիգոր Հասրաթյանի, Պավել Սաֆյանի, Վլադիմիր Աղասյանի, Յուրի Ջավադյանի, Արտավազդ Դիլանյանի, Հենզել Առաքելյանի, Նիկողայոս Ադոնցի, Մորուս Հասրաթյանի, Մուշեղ Ադոնցի, Բաղդասար Արզումանյանի, Էդվարդ Տեր-Ղազարյանի, Ալբերտ Գեւորգյանի, եւ, իհարկե, Համո Սահյանի ու այլոց մասին: Բայց չեմ կարող, անշուշտ, չառանձնացնել ՀՀ ժողովրդական եւ ՌԴ վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանին եւ ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանին, ում հետ գիտնականն անցել է իր կյանքի ամենածանր տարիները եւ մինչեւ նրանց կյանքի վերջ պահել-պահպանել մանկությունաբույր կապը:

Գրքում առանձնակի տեղ են զբաղեցնում իր կյանքի, ինչպես ինքն է ասում, ամենածանր ժամանակների միակ բուժիչ` նկարչության մասին պատմող էջերը, որին մղել է ոչ միայն մանկության ընկեր, գեղանկարիչ, հայ վերջին իմպրեսիոնիստ Զաքար Խաչատրյանը, այլեւ` սիրելի կինը` Գայանեն: «Բայց երբ վերադարձա գեղանկարչությանը, դժբախտաբար Գայանեն արդեն չկար»,– գրում է հեղինակը:

Ուրախությամբ հավելեմ, որ ականավոր գիտնականի կենսագրական գրքում, ինչպես եւ նրա ծննդյան 85-ամյակին նվիրված նախորդ գրքում էր, տեղ է գտել նաեւ իմ «ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը կտավներ նվիրեց Սիսիանին» վերնագրով փոքրիկ հոդվածը, որտեղ ի մասնավորի նշված է, որ գիտնական-նկարիչը 2019 թվականին իր կտավներից  նվիրել է նաեւ Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի տանը, Ծղուկ եւ Գորայք գյուղերի դպրոցներին, որտեղ ժամանակին սովորել է, եւ շատ հարազատ` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանին:

«Գրքի հրատարակումը հովանավորել են Աստղիկ մամայիս քրոջ թոռներ Միքայել եւ Նաիրի Ասլանյանները: Թող լույս իջնի նրանց շնորհաշատ ծնողների` լուսահոգի Սոնայի եւ Ֆելիքսի հոգիներին»,- գրել է գիտնականը:

93-ամյա պրոֆեսորը շարունակում է ստեղծագործել մեծ եռանդով, գրում է, աշխատում եւ փաստում, որ Աստված ում ինչքան տվել է, այդքան էլ` պահանջում է…

Արեւհատ Ամիրյան

Զ. Խաչատրյանի եւ Ա. Հովսեփյանի տ/թ վարիչ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code