#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… Քո գարունները էլի կբացվեն, սիրելի Դավիթ Թեւանյան…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
695 0

Քո նահատակությունը որքան էլ ցավ պատճառի քո ընտանիքին, քո վշտաբեկ մորը, քո ճղակոտոր կնոջը, դեռեւս մարդակեր ու հայակեր թուրքից բան չհասկացող քո երկու փոքրիկ զավակներին, ողջ Սիսիանին ու հայոց աշխարհին, դու հառնելու ես որպես հաղթանակ, որպես հայոց հողի վերընձյուղում-վերամիացում, որպես ծաղիկ` ամեն գարունքի… Քաջակորով Դավիթ, հարգված ու սիրված Դավիթ, ընդամենր 31 գարուն ապրած մեր զինվոր Դավիթ…

Դավիթ Սամվելի Թեւանյանը ծնվել է 1989 թվականին համեստ, ներդաշնակ հայկական մի ընտանիքում: Վաղ է ճաշակել որբության դառնությունը, երբ դեռեւս երիտասարդ տարիքում կտրվել է հոր կյանքի թելը: Դավիթը շուտ է ինքն իրեն գոտեպնդել, մորը թեւ ու թիկունք դարձել, պահել-ապրեցրել է օջախը, տունը, զավակներ ունեցել…

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ավարտելուց հետո ծառայության է անցել Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի N զորամասում որպես դասակի հրամանատար, այնուհետեւ 2012 թ.-ին նշանակվել է նույն զորամասում որպես վաշտի հրամանատար: 2014-ին տեղափոխվել է N զորամաս որպես շտաբի պետ:

Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:

2018-ին տեղափոխվել է Վարդենիս որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ: 2019-ին կրկին վերադարձել է Որոտան քաղաքի N զորամաս որպես շտաբի պետ:

2020-ի սեպտեմբերի 27-ը ինչպես ողջ հայության համար եղավ համախմբման, միասնության, նենգ ու դավադիր թուրք շներին ջարդելու մարտակոչի օր, այնպես էլ` Դավիթ Թեւանյանի համար, եւ նա անվարան նետվեց Արցախի ծանր մարտերի մեջ ու զոհվեց հերոսաբար…

Ծանր է բոլորիս համար, ծանր է ընտանիքի համար, ծանր է ազգի համար զավակ ու զինվոր կորցնելը: Բայց մեր ամեն ընկածի համար մեր սրբազան հողի համար մարտնչողները տասնյակներին են սատկացնում…

Քո զինակից շատ ընկերների նման դու էլ ամենաթանկը` կյանքդ դրեցիր հայրենիքի զոհասեղանին, հանգչիր խաղաղությամբ, ծափերով, խնկով ու աղոթքով ենք ճանապարհում քեզ դեպ հավիտենություն, դեպ հավերժություն, քանզի ազգի համար նահատակվեցիր, ընդմիշտ ապրեցիր…

Փառք ու պատիվ քեզ, հայրենիքի զինվոր…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

10 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2021 0
Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը……

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: