Սիրուն պատշգամբների փողոցը…

561 0

Ինչ է զգում քաղաքը աշնանը, կամ փողոցը, որով ես անցնում եմ ամեն առավոտ…

…Զգում է տերևների խշշոցը, աշխատանքի շտապող մարդկանց խառնիխուռն մտքերը: Հոգնած, բայց` երկար ու ձիգ, գեղեցիկ, բայց՝ մի քիչ ոչ սթափ իմ փողոցը, որ ամեն օր ինձ հետ է, իմ մտքում, իմ կողքին, իմ շուրջը, եւ` ինձ ուղեկից. Իսրայելյան փողոցն է: Չգիտես ինչու` մտածել եմ, որ այն Ռաֆայել Իսրայելյանի անունով է, որովհետեւ ճարտարապետ Իսրայելյանի ինքնատիպ հետքը առկա է Սիսիանում, ինչպես` քաղաքի մշակույթի կենտրոնի շենքի շքեղ ճակատը, մշակույթի տան դիմացի մեծ աղբյուրը, ինչպես` հրապարակի յուրատիպ ցայտաղբյուրը, ինչն էլ հիմք է տվել ինձ այդպես կարծել… Բայց փողոցն անվանակոչված է Մեծ հայրենականի հերոս Լիպարիտ Իսրայելյանի անունով, ու փողոցի այն տան պատին, որտեղ ապրել է հերոսը, փակցված է ցուցանակ…

Ռաֆայել Իսրայելյանի անունը, սակայն, այս փողոցի հետ առնչություն ունի. նրա որդու` վաղամեռիկ ու շնորհաշատ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի նախագծով են պատրաստվել այս փողոցի շենքերի փայտյա սիրուն պատշգամբները, ինչի համար սիրում եմ Իսրայելյան փողոցի մասին ասել նաեւ` սիրուն պատշգամբների փողոցը… Ափսոս միայն, որ փայտյա սիրուն պատշգամբները միայն այս փողոցում են, ու ոնց կուզենայի, որ նման առանձնահատուկ պատշգամբներ քաղաքի ուրիշ շենքերին էլ լինեին:

Սահյանյան աշուն է Սիսիանում ՝ մաշված, քաշված մի աշուն, հերթական հրդեհված աշունը…

Վայելելով Սահյանյան աշունը, ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպիսին կուզենայի, որ մեր երեխաները տեսնեն Սիսիանը 20 տարի անց, կամ` ինչպիսին լինի Սիսիանը, որ զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն առաջանա՝ Սիսիան գալու եւ բացահայտելու հենց քաղաքը…

Լիանա Գեւորգյան

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ-100. ԲԱՑ ԴԱՍ` ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Տեղադրվել է - Ապրիլ 30, 2024 0
Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի 7-րդ դասարանների աշակերտները կերպարվեստի իրենց երկու դասաժամերն անցկացրեցին Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանում: Ինչպես…

ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրվել է - Հուլիս 22, 2023 0
Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին: Իսկ այ…

Զաքար Խաչատրյանի դիմաքանդակը. «ՏՈՒՆԴԱՐՁԻ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

Տեղադրվել է - Մայիս 18, 2021 0
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչը լինելու նախանձախնդրությունն ու շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ` լրագրողական հետաքրքրասիրությունն ինձ տարան մի վայր, որը…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: