ՍԻՍԻԱՆՍ…

1430 0
Սիսիանս…
Ամեն անգամ ինքնակենսագրական վեպեր կարդալիս որոշում եմ ես էլ մի գիրք գրել իմ համեստ, մաքառող, տուժած ու պաշտպանվող քաղաքի մասին։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ համեստ, պարզ ու ջրի պես զուլալ քաղաքս (եթե կարելի է քեզ այդպես կոչել)։
Մեծ գորիսեցին գրեց իր Կյորեսը, Չարենցը մի վեպ ձոնեց իր Կարսին, Մահարին գովերգեց Վանը` կորուսյալ, այրվող այգեստանների վերջին ճիչերով առլեցուն։ Ես էլ ուզում եմ մի երգ շարադրել մաքառող, ազնիվ ու շիտակ Սիսիանիս մասին, որի դուստրն եմ ես, րտեղ ապրել ու քիչ թե շատ կայացել եմ ես ։
Դու իմն ես, Սիսիան, ես քո զավակն եմ, իմ հայրենի քաղաք։ Դու ինձ պես մաքառող ես, ու ոչ ոք թող չփորձի Սիսիանիս սիցիլիական հովեր հաղորդել։
Դու Վարգուհի-Քրիստիկի,Աղագյուլի, Չապաև Արշակի, Լեգդարի, Հաթամի Օնիկի, Ծռերի, Միրոնով Սերոբի ու Թաթոս դայու քաղաքն ես։
Դու իմ Երկրորդ դպրոցի ու Համո Սահյանի հայրենիքն ես, դու Զաքարի ու Արտաշեսի բնօրրանն ես` անզարդ ու համեստ։ Դու Աղասյան Նինելի, Շաբանյան Սելբերտի ու Մնացականյան Անժիկի քաղաքն ես, Ամիրյան Արևհատի ու «Որոտան» թերթի քաղաքն ես։ Դու իմ քաղաքն ես, իմ քեռիների ու հորեղբայրների քաղաքը։ Հասարակ ու տխուր մարդկանց քաղաքը։ Դու ռաֆի շոֆեր Տելոյի քաղաքն ես, որ իր մասին հյուսված անեկդոտներով էր պահում ողջ Սիսիանը, որ իր արտահայտություններով բնութագրում էր սիսիանցու շիտակ ու պարզ լինելը։ Դու միլիցիա Սամոյի քաղաքն ես, որ իր հումորով աղ էր համեմում, համ ու հոտ տալիս բոլորին ։Դու Խնձորեսկից եկած ու սիսիանցի դարձած Ժենիկ տոտայիս (Արզումանյան Դավիթի մոր) քաղաքն ես։ Դու իմ հայր Ազնիվի քաղաքն ես։ Ավագյան Աշոտի, Խաչատրյան Սլավիկի և «Ոգու փորձություն» գրքի հեղինակ Սիսիանի պես համեստ, գիտունիկ Բադալյան Արմենի քաղաքն ես: Դու Քալանթար Ասլանիչի երկրորդ հայրենիքն ես, ով իր աճեցրած վարդերով Շիրազի երկիր դարձրեց Սիսիանս: Դու Արցախից Սիսիանում հարսնացած և իրեն սիսիանցի համարող Պետրոսյան Ծովինարի քաղաքն ես։Դու Վահագների, որդեկորույս, բայց` վեհ Անժելաների, Լիլյաների, Արմինեների քաղաքն ես։ Դու հերոս Ազոյանների քաղաքն ես։ Դու իմ` 1972 թվականին ծնված դասընկերների, իմ մորքուրի զույգ տղաների Արմանի ու Արտակի սիրելին ես ։Դու բժիշկ Սեյրանի, բժիշկ Գևորգյանի, բժշկուհի Դովլաթյան քույրերի ծննդավայրն ես և էլի շատերի, որոնց մասին արժե հիշատակել։ Թող ինձ ներեն նրանք, որոնց մասին անուն առ անուն չհիշատակեցի, բայց բոլորը իմ հարազատներն են, իմ անկաշառ ու շիտակ սիսիանցիները։
Չտխրես ու չընկնես, Սիսիանս, դու հպարտ ես քո Պանթեոնով, որ ոչ մի քաղաք այսքան զոհ չի տվել, ինչպես Սիսիանս։ Դու բոլոր սիսիանցիների օրրան ես։
Դու պիտի ապրես, ապրես հաղթական
Հարազատ քաղաք` պարզ ու քաջարի,
Դու պիտի ծաղկես քո քաջ զինվորով,
Իշխանասարով` խոցված, բայց` արի։
Ու ինչպես ղարաքիլիսեցի տատը կասեր.
-Բոլոր սիսիանցիներով Սիսիանը տիկի ամուր պախէնք.., որ չստացված կոմունիզմը կառուցվի։
-Բոլորով, լսում եք, բ ո լ ո ր ո վ։
Դե քեզ տեսնեմ, ՍԻՍԻԱՆՍ…
Չընկճվես, Սիսիանս, չընկճվես…
Լուսինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԱՂԹԱՆԱԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Հայոց նահատակ զինվորի հուղարկավորումից երեկ պանթեոնից վերադառնալիս Սիսիանի կենտրոնական հրապարակում հանդիպեցի այս հրաշք տղաներին… Քիչ է ասել, թե ցրվեց տխուր…

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: