Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք, պատճառը ջուրն է

Տեղադրված է at Մայիս 12, 2021
1272 0

Արձանագրված դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով։

Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում, տեղեկացնում են նախարարությունից:

«Արաբկիր» բուժկենտրոն են տեղափոխել 3 երեխայի, ևս մեկը մեկուսացվել է:

աղբյուրը` armeniasputnik.am

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 25, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2021 0
Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը……

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code