Ուսուցիչ լինելը նրա կոչումն է…

Տեղադրված է at Փետրվար 12, 2024
2444 0

Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք ու բարձրագույն իդեալներ։

Արևի տակ չկա ավելի բարձր ու վեհ մասնագիտություն, քան ուսուցչի մասնագիտությունն է։ Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ոչինչ երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ-դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, հմտություններին և իհարկե ամենակարևորին՝ հեղինակությանը։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ փոխանցող պիտի լինի, այլև երեխայի ընկերը…Այսպիսի ուսուցիչները մշտապես վայելում են երեխաների սերն ու գնահատանքը, մշտապես դաջվում նրանց լուսավոր մտքում ու սրտում…Ահա այդպիսի մանկավարժ է նաև Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժ Ալինա Կարապետյանը…

Աշխատանքային երկարամյա տարիների ընթացքում ոչ միայն գիտելիքների զարմանահրաշ աշխարհը բացահայտեց իր սիրելի սաներին, այլև եղավ ամեն մի սանի մայրը, քույրը, ընկերն ու վստահելի բարեկամը… Անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության հարցում: Նա եղավ մեր երեխաների ձևավորման ու կայացման ճարտարապետն ու շինարարը…

Ընկեր Կարապետյանը իմ դստեր` Սառայի, առաջին ուսուցչուհին է, ու այս տարիների ընթացքում հասցրեցինք մոտիկից ճանաչել, սիրել ու ամուր բարեկամական հարաբերություններ հաստատել նրա հետ: Նրան ճանաչել ու չսիրել չէինք կարող… Նա կարողացավ դպրոցի ամենաչարաճճի դասարանի երեխաներին այնպես սիրել ու ճիշտ մոտեցումներով բոլորին փոխել, որ այսօր դա ահռելիորեն նկատելի է դարձել:

Անխոնջ ու վաստակաշատ մանկավարժն, այսուհետ, ցավոք, այլեւս չի աշխատելու իր սիրելի սաների հետ. օրերս անցավ վաստակած հանգստի, ինչպես ասում են` գնաց թոշակի, բայց չի դադարել ու չի դադարելու ուսուցիչ լինել, որովհետեւ մանկավարժությունը նրա կոչումն էր, եւ իր պարզ, համեստ, բարի, լուսավոր օրինակով դեռ հեռվից կրթելու է մեր երեխաներին… Իսկ որպես վարձատրություն, համոզված եմ, որ իր սաների` մեր երեխաների հաջողությունները համարելու է նաեւ իրենը ու դրանով երջանիկ է զգալու իրեն: Իսկ որպես շնորհակալության ուղերձ`  այսպես որոշեցինք մեր երախտագիտությունը հայտնել նրան: Մաղթում ենք Աստծո բյուր օրհնությամբ քաջառողջ եւ արեւշատ կյանքի օրեր…

Սուսաննա ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ ՇԱՐՔԻՑ. ՎԻԿՏՈՐՅԱ

Տեղադրվել է - Մայիս 10, 2023 0
Նվիրում եմ ծնողներիս և նրանց, ովքեր աշխատում էին Դարբասի և Լծենի միացված կոլտնտեսությունում։  Նրանք չէին արտաբերում Աստծո անունը, բայց ապրում…

ԱՐԵՎԻ ՊԵՍ ՀԵՌՈՒ ԱՐԵՎԻՍ ԳՅՈՒՂԸ

Տեղադրվել է - Մայիս 22, 2024 0
Ես աշխատում եմ արևի պես հեռու Արևիս գյուղի` 5 աշակերտ ունեցող դպրոցում, ու ես երջանիկ եմ, այնքան երջանիկ, որքան որ…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ… ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Սիսիանցի վեց նահատակների մասին այս հոդվածը գրել եմ դեռեւս 23.10.2020-ին, երբ դեռ շարունակվում էին հայրենիքի համար մղվող թեժ մարտերը, երբ…

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: