Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրված է at Մայիս 9, 2022
1126 0

Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ եւ ամուր առողջություն են մաղթել ոչ միայն հարազատները, ընտանիքի անդամները, համագյուղացիները, Լորի վարչական ղեկավարը, այլեւ` ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, գնդապետ Դավիթ Պետրոսյանը, ով Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ ձեռքի անվանական ժամացույց է նվիրել միակ վետերանին:

Նվերը Լոր գյուղում Հակոբ Վարդանյանին են հանձնել ոստիկանության վետերանների Սիսիանի բաժնի խորհրդի նախագահ Արամ Եղյանը եւ խորհրդի անդամ Ռոբերտ Վարդանյանը: Տոնական սեղանի շուրջ հնչել են շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, երախտիքի խոսքեր բոլոր նրանց հասցեին, ում կյանքի եւ մաքառումի շնորհիվ կերտվել է մայիսյան մեծ հաղթանակը:

Ներկաները բարեմաղթել են Հայրենական պատերազմի վերջին մոհիկան Հակոբ Վարդանյանին, որ մայիսիննյան հաջորդ տարեդարձերին եւս իր ներկայությամբ փառավորի տոնը` որպես Հայրենականի միակ կենդանի վկա:

Արամ Եղյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԴԵՊԻ ՆԵՐԱՌԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2025 0
Հաճախ մտածում ենք, թե ներառականությունը թեքահարթակներն են, լայն դռները կամ օրենքներով ամրագրված իրավունքները։ Սակայն իրական ներառականությունը չի սկսվում շենքի մուտքից,…

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: