Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

Տեղադրված է at 17:16
717 0

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային եւ պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է կապը Իրանի հետ եւ վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի, գիտության, կրթության,արդյունաբերության եւ այլ ոլորտներում:

Եվ ահա, հաշվի առնելով այս ամենը, խոսենք մի շատ հետաքրքիր  ցուցահանդես-մրցույթի մասին: Հայաստանի նկարիչների միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի նկարիչների եւ արվեստագետների միության հետ, համատեղ կազմակերպել էին մրցույթ- ցուցահանդես «Իրանը Հայ արվեստագետների աչքերով» խորագրով: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 1-ին:

Մինչև ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Կրթության,գիտության,մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին ու Հայաստանի Հանրապետության նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Բացելով մամլո ասուլիսը Սուրեն Սաֆարյանը մի քանի խոսքով ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության ու հեռանկարների մասին՝ նշելով այն հանգամանքն, որ այստեղի մասնակիցները, երբեւէ չլինելով Իրանում, իրենց աշխատանքներում պատկերել էին յուրովի պատկերացրած այս հնագույն երկիրը: Բացի այդ նա նշեց, որ այստեղ մասնակցում էին ինչպես միության անդամները,այնպես էլ անհատ նկարիչները: Այնուհետև խոսեցին Արա Խզմալյանը, Աբբաս Աբբաս Բադախշան Զոհուրին ու Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին, ովքերշնորհավորեցին բոլոր մասնակիցներին, հույս հայտնելով, որ մոտ ապագայում այս նախաձեռնությունը կլինի շարունակելի, որին մասնակցելու են իրանցի արվեստագետները, ովքեր պատկերելու են մեր երկիրը: Նշենք այն փաստը,որ այս ցուցահանդեսից հետո մրցույթը հաղթող 7 արվեստագետներ մեկնելու են Իրան, որտեղ, այցելելով տեղի տեսարժան ու պատմական վայրեր, վերադառնալուց հետո կրկին դրանք հանձնելու են թղթին:

Մամլո ասուլիսից հետո ստորագրվեց երկու երկրների միջև մշակութային փոխանակման ծրագիր, որին մասնակցելու են Հայաստանի ու Իրանի արվեստագետները: Հուշագիրը ստորագրեցին Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին ու Սուրեն Սաֆարյանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրեց Սուրեն Սաֆարյանը, ով իր խոսքում շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից ու կազմակերպիչներից այս հրաշալի նախաձեռնությանը մասնակցելու համար:

Ողջույնի ու շնորհակալական ելույթներով հանդես եկան Արա Խզմալյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Աբբաս Բադախշան Զոհուրին, Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին: Բացման արարողության վերջում մրցույթը հաղթողները պարգեւատրվեցին հավաստագրերով, իսկ մասնակիցները` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի կողմից` խրախուսական մրցանակներով:

Մրցույթի հաղթողներն էին սիրված արվեստագետներ ու մտավորականներ հայ նկարիչՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, հայ նկարիչՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, Արմեն Խոջոյանը, Անատոլի Ավետյանը, Աննա Կրճատյանը,Արթուր Բաղդասարյանը, Գեւորգ Մշեցի Ջարնոշյանը: Խրախուսական դիպլոմների արժանացան Նոյեմ Խաչատրյանը,Արմինե Մանոն Ավետյանը,Արման Համբարձումյանը: Այս ցուցհանդեսը կրկին հավաստում է այն մասին,թե որքան հզոր ու ամուր է հարաբերությունները մեր երկրի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

Գարիկ Ավետիսյան

 Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

ԲՌՆԱԿՈԹ. Գյուղս լուռ է…

Տեղադրվել է - Օգոստոս 4, 2024 0
Գյուղս լուռ է։ Երբեմնի աշխույժ ու նույնիսկ աղմկոտ հարազատ գյուղս առաջվա կայտառ շունչը չունի։ Տարիներ առաջ մեր փոքրիկ թաղում ամեն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: