Սիսիանցի վեց նահատակների մասին այս հոդվածը գրել եմ դեռեւս 23.10.2020-ին, երբ դեռ շարունակվում էին հայրենիքի համար մղվող թեժ մարտերը, երբ դեռ աներեր էր հաղթանակի հույսն ու հավատը, երբ դեռ վկան եւ ականատեսը չէինք դարձել ամենաանհավանականին…
Այս նահատակների հուղարկավորության նախօրյակին ազերիները ջարդել էին vorotan.am կայքը, եւ ես չկարողացա հոդվածը տեղադրել կայքում, հույսով, որ այն շուտ կվերականգնվի… Բայց, ցավոք, մինչ օրս այն դեռեւս վերականգնված չէ, սակայն հույսս չեմ կորցնում… Եւ արցախյան այս վեց սիսիանցի նահատակներին նվիրված գրառումս այդպես էլ մնաց արցախյան հերոսամարտի թղթապանակում` չհրապարակված… Քանի որ լռել են թնդանոթները, եւ նոր զոհեր ունենալու տագնապը մեղմվել, ավելի վաղ խուսափեցի միաժամանակ վեց զոհի մասին պատմող նյութ հրապարկել, բայց, որպես հոգու պարտք, որոշեցի այն հիմա տեղադրել իմ ՖԲ էջում, ինչպես որ վարվել եմ հոկտեմբերի 23-ից հետո նահատակված սիսիանցի քաջորդիների մասին պատմող գրառումներում:
Հավելեմ, որ դեռեւս մեծ պարտք ունեմ Շաղատի եւ Անգեղակոթի պանթեոններում հանգչող մեր նահատակների հանդեպ, քանի որ հուղարկավորությունները կատարվում էին միաժամանկ, եւ ես ֆիզիկապես ի զորու չէի ներկա լինել… Ավելի խաղաղ հոգով կկատարեմ նրանց նկատմամբ իմ մեծ պարտքը…
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Կյանքը` հայրենիքին, պատիվը` իրենց, անունը` հավերժությանը…
Սեպտեմբերի 27-ը շրջադարձորեն փոխեց բոլորիս կյանքը: Պատերազմը թուրքի կերպարանքով մտավ բոլորիս ու յուրաքանչյուրիս օջախ, խառնեց բոլորիս ու յուրաքանչյուրիս հոգին ու միտքը, խաթարեց սովորական օրն ու կյանքը…Պատերազմը նաեւ համախբեց, միավորեց, միաձուլեց բոլորիս` հաղթանակի անվերապահ հավատով… Ու ինչքան օրացույցում ավելացան պատերազմի օրերը, այնքան ամրապնդվեց մեր հավատը, ինչքան ավելացավ հավատը մեր բանակի հաղթական ուժի հանդեպ, էնքան շատացան պանթեոններում հնչող հավերժ փառքերն ու հավերժ խոնարհումները… Կյանքեր նվիրվեցին հայրենիքին, պատվական անուններ հնչեցին հայոց օրհներգի եւ խնկաբույր աղոթքների սփոփիչ մխիթարանքի ներքո…
Ժամանակի կենսակերպը, մտածելակերպը, գոյաձեւը դարձավ «Կյանքս` հայրենիքիս, պատիվս` իրձ, անունս` հավերժությանը» նորովի իմաստավորումը … եւ հայրենի տան, հայրենի երկրի պաշտպանության համար թշնամու առաջ ծառս ելան նաեւ սիսիանցի քաջազունները… Նրանք, որ խաղաղ օրերին իրենց քրտինքն են թափել հայրենի հողը պտղաբեր դարձնելու համար, հասկացան, որ պատերազմի օրերին հողը միայն արյունով ու զենքով են պահում, եթե քո դեմ ելած թշնամին թուրքն է` դարերով արյունախում, մարդասպան ու մարդակեր թուրքը…
Բազում քաջորդի սիսիանցիների պես դա անվերապահ հասկացան նաեւ Սամսոն Հովակիմյանը, Արեգ Ազարյանը, Մարատ եւ Տիգրան Հակոբջանյան հորեղբոր որդիները, Վլադ Գրիգորյանը, Վահագն Գրիգորյանը: Հասկացան, ու այդ գիտակցությամբ էլ կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց ընտանիքների, իրենց զավակների, իրենց ծնողների, իրենց պատվի եւ արժանապատվության, իրենց հայ լինելու եւ իրենց բիբլիական երկրի… Կռվեցին ու նահատակվեցին կյանքը` հայրենիքին, պատիվը` իրենց, անունը` հավերժությանը հավատամքով ու այսօր իրենց վերջին հանգրվանը գտան Սիսիանի հերոսական նահատակների հերոսական պանթեոնում…
Քանի մեր դրկից հարեւանը, ի տարբերություն մեր ժողովրդի խաղաղ ու ստեղածագործ ոգու, ոխերիմ, արյունատենչ, չարից սերված մարդանման գազան, մարդկությանն ու հանրությանը արժեքներ տալու համար անբան ու անպիտան, միայն ավերելու, սպանելու, ոչնչացնելու` իր նախաստեղծ բնազդին հավատարիմ թուրքն է, այդպես եղել է, այդպես լինելու այնքան, մինչեւ որ… Բայց մտագար թուրքը մոռացել է, որ սուր վերցնողը սրից է ընկնում, որ ուրիշի տուն մտնել փորձողը սատկացվում է հենց այդ տան շեմին, որ ուրիշի օջախ քանդողի տունը աստված է քանդում… եւ` քանդվելու է, այլ կերպ չի կարող լինել…
Ու հայրերի եւ պապերի պատվիրաններին հավատարիմ, մեր հերոսական տղաները` Սամսոնը, Արեգը, Մարատը, Տիգրանը, Վլադը, Վահագնը զրահապնդվեցին, գոտեպնդվեցին, ոգեպնդվեցին` զինվորագրվելով հայրենի երկրի սահմանները պահելու սրբազան գործին եւ նահատակվեցին հաղթանակի ճանապարհին ու հավերժացան անմահների երկնային թագավորությունում…
Սամսոն Միշայի Հովակիմյան,- Ծնվել է 1992 թ-ին, Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 դպրոցում: Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց հետո մնացել է բանակի շարքերում, ծառայության անցել Նորավանի զորամասում որպես 2-րդ դասակի 4-րդ հաշվարկի հրամանատար, ստացել կրտսեր սերժանտի կոչում: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Իր նախկին սանի, իրենց դպրոցի նախկին աշակերտի զոհվելու լուրն առնելուն պես ահա թե ինչ է գրել նրա մասին ուսուցչուհի Ֆլորա Ազոյանը` «Համեստ պահվածքով, լռակյաց, մտազբաղ, բարի ու ընկերասեր աշակերտ, այսօր արդեն` հերոս: Դպրոցն ավարտելուց երկար ժամանակ չէի հանդիպել, պատահական տեսնելով` հազիվ տեղը բերեցի (փոխվել էր` մեծացել): Համազգեստից հասկացա, որ զինվորական է, զրուցելուց իմացա, որ ամուսնացել է, ունի մեկ երեխա ու երկրորդին էլ սպասում են: Շատ ուրախացա, որ գտել է իր տեղը և‘ աշխատանքի բնագավառում, և‘ անձնական կյանքում, ստեղծել է գեղեցիկ ընտանիք ու հպարտ էի իր մեծությամբ: Արցախյան այս պատերազմի ընթացքում լսում էի, հպարտանում ու շրջապատում ներկայացնում նրա ու իր սիսիանցի ընկերների հերոսական պայքարի դրվագները, ինչը ցուցադրվեց նաև հեռուստացույցով: Բայց այսօր, երբ իմացա նրա մահվան լուրը, սիրտս էլ ավելի կոտրվեց, որ չհասցրեցի անձամբ գովասանքի խոսքեր ասել ու շնորհակալությունս հայտնել` իր արած սխրագործության ու հայրենասիրության, բոլորիս խաղաղ քնի համար: Երևի արդեն զավակներիդ կպատմեմ քո մասին ու իրենց էլ շնորհակալությունս կհայտնեմ: Շնորհակալությունս եմ հայտնում ու ցավակցում ծնողներին, ընտանիքին ու ընկերներին: Աստված հոգիդ լուսավորի, սյունյաց արծիվ: Փառք ու պատիվ քեզ ու բոլոր հերոսներին, քաջարի հերոս Սամսոն…»:
Արեգ Բորիկի Ազարյան,- Ծնվել է 1988 թ-ին Շահումյանի շրջանում: Արցախյան առաջին պատերազմի օրերին ընտանիքը տեղափոխվել է Սիսիանի Նժդեհ գյուղ: Սովորել է տեղի 8-ամյա, ապա` Դաստակերտի միջնակարգ դպրոցներում: Հասակ առնելով` տեսել է ծնողների անփարատ կարոտը օտարության մեջ մնացած հայրենի տան հանդեպ, լսել նրանց ծանր զրույցները թուրքի մասին, եւ երազել այն օրը, որ իրեն հնարավորություն կտրվի լուծելու հայաթափ Շահումյանի, տուն ու տեղը կորցրած ծնողների ու հարազատների վրեժը եւ զինվորագրվել է նույն թուրքի` նորօրյա հարձակումը սանձահարելու գործին… ու կյանքը զոհաբերել նվիրական երազանքի իրականացման ճանապարհին… Հանգչիր խաղաղությամբ, արեւի պես պայծառ Արեգ հայորդի, քո թափած արյան գինը մեր հաղթանակն է, քո արյունով են գծվում մեր հաղթանակի սահանները… Հավերժ փառք քեզ, հայրենիքի զինվոր…
Մարատ Մարտունիկի Հակոբջանյան,- Ծնվել է 1982 թ-ին՝ Շամբ ավանում: 1988-98 թ.թ. սովորել է Շամբի միջնակարգ դպրոցում: Զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, բարձր պահել զինվորի պատիվն ու հարգը: Համագյուղացիներն ու հայրենակիցները անասելի ծանր տարան պարկեշտ, աշխատասեր, ազնվաբարո, բարեկիրթ ու դաստիարակված իրենց զավակի կորուստը, բայց մխիթարվեցին մահ իմացյալ անմահություն է հնավանդ պատգամով, որ տվել են մեզ նախնիները մեր պատմության հերոսական քառուղիներում, ինչի շնորհիվ էլ կանք, պիտի լինենք ու հարատեւենք…
Եթե շատերը թուրքի եւ նրա վայրագությունների մասին գրքերից, ֆիլմերից են տեղյակ, Տիգրան Դրաստամատի Հակոբջանյանի համար դա իր ապրած կյանքն է, իր անավարտ մանկությունը, իր ընտանիքի խաթարված պատմությունը, քանի որ ծնվել է ինտերնացիոնալ հորջորջվող Բաքու քաղաքում` 1978 թվականին, ուր տարիներ հետո պիտի հորդեր հայի արյունը ու իրագործվեր հերթական` հայասպան նենգադավ ծրագիրը… 1980-ին տեղափոխվել են Սիսիան, հաստատվել Որոտնավան գյուղում: Նորավանի զորամսում ախշատում էր որպես հրանոթի վարորդ:
Զոհվեց հանուն հայրենիքի, բարձր պահեց իր պատիվն ու անունը, լուծեց իր կիսատ մանկության, ծնողների խաթարված կյանքի վերժը եւ կյանքը զոհաբերեց հայրենիքի պաշտպանության վեհ նպատակին…
Վլադ Ալբերտի Գրիգորյան,- Ծնվել է 1999 թ-ին Աղիտու գյուղում: Սովորել է տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել Ֆիզուլիում որպես հրետանավոր: Զորացրվելուց հետո ծառայության մտել Նորավանի զորամասում: Պիտի ապրեր, պիտի շենացներ իր տուն ու տեղը, պիտի վայելեր թոռ ու ծոռան վայելքը, բայց երբ հայրենիքն էր վտանգի մեջ, զինվորականն իր զենքի հետ էր, իր դիրքում` կատարելու իր մարտական եւ զինվորական պարտականությունները… Հավերժ փառք այն քաջին, հավերժ խոնարհում այն նահատակին, ով ընկավ զենքը ձեռքին` կյանքս` հայրենիքիս, պատիվս` ինձ, անունս` հավերժությանը պատգամով… Իսկ Վլադ Գրիգորյանը հենց այդպես էլ ապրեց ու նահատակվեց…
Վահագն Արտուշի Գրիգորյան,- Ծնվել է 1996 թ-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի պետական քոլեջում, այնուհետեւ` Երևանի թիկնապահական ակադեմիայում: Ուսումը թերի թողնեով` կատարել է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ եւ մնացել ծառայության մեջ: Վահագն Գրիգորյանը մեկնեց առաջնագիծ, մեկնեց ջարդելու թուրքի ողնաշարը` իր կյանքով անառիկ պահելով հայոց հողը, հայոց տունը, հայոց սրբությունները… Ինչքան թանկ գին վճարեցիք, քաջեր, հայրենիքն ու երկիրը անառիկ պահելու համար… Արժանի լինենք ձեր զոհաբերումին…
Ընկան այս տղաները, ընկան Սիսիանի այս փառապանծ զինվորականները, ընկան, բայց հաղթեցին մահին, հաղթեցին չարին, ձախողեցին թուրքի` Արցախը երեք օրում գրավելու մտազառանցանքը, երազանքը… Ընկան` ինչպես հասկն է ընկնում հայրենի հողին, ընկան, բայց պիտի ծլարձակեն, որովհետեւ ընկան հայրենի հողի տաք երակների ու լուսավառ երազանքների մեջ…
Հ.Գ. Երբ գրեթե ամեն օր պանթեոնում հոծ բազմության մեջ տեսնում ես երեկ, նախորդ օրը ու նախորդի նախորդ օրը իր նահատակ որդուն հայրենի հողին հանձնած հայ հայրերին, հայ մայրերին ու կանանց, երբ զգում ես նրանց ապրեցնող, կենարար ներքին ուժը, նրանց ամուր հավատը հաղթանակի հանդեպ, նրանց թախծոտ, բայց` վճռական հայացքը, ուզում ես ծնրադիր խոնարհվել նրանց առաջ, ու բարբառել` մենք նաեւ ձեզանով ենք ուժեղ, մենք նաեւ ձեզանով ենք ամուր, մենք նաեւ ձեզանով ենք կանգուն, մենք նաեւ ձեզանով ենք հաղթող…
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…
Հավերժ փառք նահատակներին…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
23.10.2020
25 նոյեմբեր.