ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Տեղադրված է at Ապրիլ 17, 2024
243 0

Կավագործությունն աշխարհի հնագույն արվեստներից մեկն է։ Կավն ամենատարածված և ամենահեշտ մշակվող նյութն է։ Վարպետի հմուտ ձեռքերում  անկերպար, պլաստիկ նյութն ասես կախարդանքով վերածվում է սպասքի, զարդերի, քանդակների։ Իհարկե, սկզբում հնագույն կավե անոթները պատրաստում էին ձեռքով, և դրանց ձևը հեռու էր իդեալական լինելուց։ Բայց բրուտի անիվի հայտնագործմամբ, իսկ հետո՝ այրման տեխնոլոգիայի հայտնաբերմամբ խեցեգործությունը դարձավ ամենատարածվածն առօրյա կյանքում:

Կավագործության հմուտ վարպետ Վահագն Համբարձույմանի (Վարպետ) Sisian Ceramics-ի հմնադիր տնօրենի խոսքով ՝ կավագործությունը թե՛ որպես արվեստ, թե՛ որպես կենցաղային իրերի պատրաստման միջոց, պահանջված է եղել և հին ժամանակներում և մեր օրերում։ Սակայն հին ժամանակներում խիստ տարբերակված են եղել կենցաղային իրեր ստեղծողների և արվեստով զբաղվողների գործունեությունները։ Արվեստով զբաղվել են հատուկ մասնագետներ:

Հին ժամանակների կավագործության կարևորության մասին վարպետը պատմեց․ «Դեռ մեր թվարկությունից առաջ մինչև չորրորդ հազարամյակներում մարդիկ հասկացել են, որ խեցեգործության մեջ կիրառականությունն ու գեղարվեստական մշակումը միասին համադրելը շատ կարևոր է։ Նման իրերը հանդիպում են Սիսական` տաճարային խեցեգործություններում, այսինքն, այն վայրերում, որտեղ սրբություններ են եղել։ Աստիճանաբար, նույնիսկ, կարելի է ասել, որոշ դեպքերում արվեստը նվազել է, ոչ թե` զարգացել։ Շատ ստեղծագործություններ կան այն ժամանակվա մշակված, որ մինչ օրս ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե մարդիկ էդ ամենը ինչպես են ստեղծել, ու ներկայիս պայմաններում նույնը ստեղծելը բավականին դժվար է»:

Խեցեգործությունը, կենցաղային իրեր պատրաստելուց բացի, օգտագործվել է մի շարք այլ կարևոր գործընթացներում.

«Նախկինում, կավը, բնականաբար, ավելի պահանջված է եղել, որովհետև մարդկանց հիմնական կենցաղի մի մասն է եղել, այսինքն, մարդիկ կավն օգտագործել են նույնիսկ տներ պատրաստելիս, տների մեծ մասը եղել է կավաշեն։ Տան միջի թոնրից սկսած` սպասք և այլն, եղել են կավից։ Իսկ հետո եկավ զարգացման հետմիացում և դրանց սկսեցին փոխարինել մետաղե, հետագայում՝ ապակու, հաղճապակու և ճենապակու հետ։ Հետո նաև գեղարվեստական արվեստը սկսեց նվազել, որովհետև ուրիշ նյութերի ի հայտ գալու հետ միասին կավի դերը բավականին նվազել էր: Վերջին տասնամյակներում նորից սկսել է մեծանալ կավի տարածումը»:

Վարպետն ասում է, որ ամեն օր կավի հետ աշխատելով` իրեն լավ է զգում։ Կավը դարձել է իր առօրյան, առանց որի իր օրը չի կարողանում պատկերացնել. «Կարծես մարդն իր երխայի հետ է զբաղվում ՝ խաղում, սիրում: Պետք է նրան էլ դաստիարակես, մշակես, որպեսզի նա էլ ավելի զարգանա, հզորանա, ավելի լավը դառնա»,– ասում է վարպետ Վահագնը:

Կավը համարվում է նաեւ թերապիա մարդկանց համար, շատերը նույնիսկ գրանցվում են դասընթացների ՝ իրենց սթրեսից հանելու համար։ Վարպետը նման դասընթացներ չի կազմակերպում, բայց բացատրում է կավի բուժիչ հատկությունների և այն բնավորության գծերի մասին, որ հենց կավն է ձևավորում, առանց որի էլ հնարավոր չէ աշխատել կավի հետ:

«Ձևավորում է բնավորության գծեր, առանց որի մարդը չի կարողաբնա կավագործությամբ զբաղվել։ Դրանցից մեկը համբերատարությունն է։ Ապա` կավը բացասական մտքերով մարդկանց թույլ չի տալիս աշխատել, որովհետև բացասական մտքերով աշխատելը լավ արդյունքի չի բերում` կամ վնասվում է, կամ` փչանում։ Կավն ինքնին հետաքրքիր յուրօրինակություն ունի։ Բացի թերապիայից նա ունի նաեւ բուժական ուրիշ հատկություններ էլ։ Հին ժամանակներում կավը որոշակի հիվանդություններ է բուժել»,- ասում է Վարպետը եւ հավելում, որ կավագործության դասընթացներ է ունեցել արտասահմանում, որտեղ կավը մեծ դեր ունի և արվեստի գնահատված ճյուղ է համարվում։ Որոշ երկրներում դպրոցներում նույնիսկ կավի հետ աշխատելու հատուկ դասաժամեր և արվեստանոցներ կան աշակերտների համար։ Հայաստանում նույնպես զարգացում է ապրում կավագործության արվետը, և, ըստ վարպետի, դա բավականին գովելի է:

Երբ մարդը մեկ անգամ առնչվում է կավին, հետո դրանից բաժանվելը շատերի մոտ դառնում է անհնարին։ Նույնիսկ կան դեպքեր, երբ մարդիկ իրենց երկար տարիների աշխատանքն ու մասնագիտությունը թողել են մի կողմ և զբաղվել կավագործությամբ, իսկ ապագայում որոշները նաև իրենց բիզնեսն են ծավալել։ Եթե մտովի տեղափոխվենք հին ժամանակներ, կբացահայտենք ևս մեկ կախարդանք.

«Կավն այսպիսի հատկություն ունի՝ նվիրվում ես նրան ամբողջությամբ և մոռանում ես ամեն ինչ։ Շատերն էլ համարում են, որ կավի հետ աշխատելն էլ կարծես մեդիտացիա լինի, որն անպայման դրական է ազդում: Հնում ասիական երկրներում՝ Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում եղել են կավագործ ընտանիքներ, եւ բավականին հզոր են եղել նաև մարտարվեստում։ Այդ ընտանիքներում մարտարվեստը շատ ավելի լավ է ստացվել, որն էլ կապել են կավի հետ։ Քանի որ կավը պահանջում է ուշադրություն, կենտրոնացում, որն էլ լավ է ազդել իրենց մարտական պարապմունքների վրա։ Նրանք կարողացել են ավելի լավ զարգանալ թե՛ ֆիզիկապես, և՛ թե մտավոր: Այսպիսով, կավի կախարդանքը ուշադրության և կենտրոնացման վրա է հիմնված»,- ասում է վարպետ Վահանգը:

Ամեն անգամ, երբ Sisian Ceramics այցելում են զբոսաշրջիկներ, Վահագնը նախ նրանց պատմում է կավի մասին, թույլ տալիս աշխատել կավի հետ, կավաթաթախ է անում նրանց դեմքերը (շնորհավորում), մի լավ հյուրասիրում ավանդական ուտեստներով, հետո ճանապարհում։ Բոլորն էլ մնում են գոհ և շնորհակալ։ Կավաթաթախ անելն էլ վարպետի արվեստանոցում պարտադիր ավանդույթ է, որը կարծես էլ ավելի է գրավում այցելուներին դեպի կավագործություն

Ռուզան ՄԿՐՏՉՅԱՆ

ԲՊՀ լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 9, 2022 0
Համայնքների զարգացման «Հայաս» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Խաչատուր Ցոկոլակյան), օրերս մեծ քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ, քայլակներ, սայլակներ, բժշկական այլ սարքավորումներ ու պարագաներ,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code