Ծննդյան օր` առանց հոբելյարի ֆիզիկական ներկայության…

Տեղադրված է at Մայիս 8, 2021
2019 0

Այսօր` մայիսի 7-ին, արցախյան երկրորդ պատերազմի նահատակ Արմեն Գեւորգի Պետրոսյանի ծննդյան օրն է, 26 ամյակը: Այսօր եւ այսուհետ նրա ծննդյան բոլոր օրերն արդեն կնշվեն առանց նրա ֆիզիկական ներկայության… Բայց Արմենը ներկա է մեր բոլոր օրերի, բոլոր զրույցների, բոլոր պատմությունների մեջ, ներկա է իր սխրանքներով, իր հերոսապատում կերպարով, զինականին վայել իր արժանապատիվ նկարագրով…

Արմենի մասին զոհվելուց հետո են միայն ծնողներն ու հարազատները իմացել նրա քաջությունների մասին, զինականի նրա բացառիկ որակների մասին, զենքի եւ բանակի նվիրյալի նրա մարտական սխրանքների մասին: Հետո են նրա զինակից ընկերները ծնողներին ցույց տվել այն եզակի կադրերը, որտեղ Արմենը թշնամի թուրքի դեմ կռվում էր քաջին վայել, հրամանատրին վայել պրոֆեսիոնալ ռազմավարությամբ, իր հրամանատարության ներքո գտնվող զինվորների նկատմամբ ցոցաբերում բացառիկ հոգատարություն, ինչի շնորհիվ փրկվել են շատ կյանքեր, ինչի արդյունքում կանգուն է մնացել Մարտակերտը… Եւ դեռեւս կենդանության օրոք է ցուցաբերած մարտական սխրանքի համար ԱՀ նապագահի հրամանագրով պարգեւատրվել «Արիության մեդալով», որը, ցավոք, ծնողներին է հասել միայն Արմենի զոհվելուց հետո: Արմենը զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս:

Սիսիանի հերոսական պանթեոնում հայրենյաց նահատակ Արմեն Պետրոսյանի հարազատները, բարեկամները, ազգականներն այսօր խնկեցին նրա վառ հիշատակը, ծաղիկներ դրեցին մշտապես ծաղկաշատ նրա շիրմին, շնորհավորեցին նրա 26-ամյակը, նրա կիսատված գարունը, որ ապրողաց գալիք գարունները լինեն լիաբուռն եւ անարցունք…

Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ այն պահին, երբ հարազատները խնկում էին Արմենի շիրմին, անդադար անձրեւ էր մաղում, ասես վկայելով, որ երկինքն էլ է արտասվում այս լույս տղաների համար, որ երկնքի աչքն էլ արցունքոտ է…

Շնորհավոր ծնունդդ, Արմեն Պետրոսյան, դու հավերժ ես, դու կաս, դու անմահ ես…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -110. Զրույց բանաստեղծի հետ

Տեղադրվել է - Ապրիլ 10, 2024 0
Գարունը կրկին իր լայնատարած թեւերով գրկել է Ձորերի ամենաչքնաղ անկյունը` սիրուն Լորը, ուր ամեն տարի Սյունյաց լեռնաշխարհի այդ հեռավոր ձրում…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՄԵՆ ՆԻԿԱԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԲՈՒՌՆ ԵՄ ՔՈ ՀՈՂԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Նիկալյանների ընտանիքի համար դժնդակ 2020-ի ամենավերջին օրն էլ ծանր էր ու ցավատանջ… 81-օրյա փնտրտուքից, դեգերումներից, հիվանդանոցից-հիցանդանոց, դիահերձարանից-դիահարեձարան վազվղեքից հետո դեկտեմբերի…

ԱՌԱՆՑ ՔԵԶ Եւ ՔԵԶ ՀԵՏ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2021 0
Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: