Էքսպո-2024. Մշակութային կրթություն

549 0

Նոր ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որն անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործական միտքն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով:

Սեպտեմբերի 14-ին Գորիսի Ակսել Բակունցի տուն թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված կրթամշակութային էքսպո, որին ներկա էին Սիսիան, Գորիս համայնքների ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

Տաղավարներում ներկայացված էին մշակութային օջախների մասին տեղեկատվական գրքույկներ՝ ուշագրավ առաջարկություններով:

Էքսպոյի ընթացքում հյուրընկալ Գորիսում ականատես եղանք հրաշալի միջոցառման, որն իր մեջ ներառել էր նաեւ համերգային ծրագիր, հնչեց մասնավորապես դասական երաժշտություն:

Ներկաները շեշտեցին, որ անցկացվող Էքսպոն կրթական ծրագրերը նորարացնելու հրաշալի հնարավորություն է:

Էքսպո-24-ին, ի թիվս Սիսիանի տարածաշրջանի դպրոցների, մասնակցեց նաեւ Արեւիսի հիմնական դպրոցը:

Աշակերտների այցը թանգարաններ հիանալի առիթ է նոր գիտելիքների ձեռք բերման եւ նրանց արժեհամակարգի ձևավորման համար: Ճանաչողական այցերը կարող են փոխել անձի տեսակետը ամբողջությամբ,-մեզ հետ զրույցում ասաց Արեւիսի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը:

Լիանա Գեւորգյան

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԲՌՆԱԿՈԹ. Գյուղս լուռ է…

Տեղադրվել է - Օգոստոս 4, 2024 0
Գյուղս լուռ է։ Երբեմնի աշխույժ ու նույնիսկ աղմկոտ հարազատ գյուղս առաջվա կայտառ շունչը չունի։ Տարիներ առաջ մեր փոքրիկ թաղում ամեն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: