ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ-100. Ինձ թվում էր` բոլոր նկարիչներին Զախար են ասում…

Տեղադրված է at Մայիս 3, 2024
1159 0

Այս օրերին շատ են խոսվում հայտնի սիսիանցիների մասին: Համարյա բոլորին էլ ճանաչում եմ, բոլորից էլ փորձել եմ մի բան սովորել: Այ, Քալանթար պապից սովորել եմ առույգ ու կայտառ մնալու, լավատեսության նուրբ արվեստը, իսկ բժշկուհի Օլյայից` սիրված ու հարգված լինելու գաղտնիքը, թեպետ նրա հետ առանձնապես շփում չեմ էլ ունեցել, բայց միշտ զգացել եմ նրա կշիռը Սիսիանում:

Իսկ Զախար Խաչատրյանից սովորել եմ, թե ինչպես պետք է իրեն պահի սիսիանցին: Այնպես, ինչպես իր պահվածքն էր, իր կեցվածքը:

Լուս ու մութ տարիներին, իմ ուսանողության ժամանակ, հաճախ էի տեսնում նրան, դասավանդում էր Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում: Հասնում էր մասնաշենք, ուղղում կոստյումը, ձեռքով շտկում մազերը, բարևում բոլորին ու էլ չէր երևում: Իսկ ես հիշում էի, որ նրա մասին մեր տանը շատ էին խոսում: Որովհետև իմ քույրիկ Լիլիթը շատ լավ նկարում էր, իսկ իմ քեռի Վիգենն ասում էր մորս.

-Լարիս, էրեխու նկարները բեր տանենք Զախարը նայի:

Ու, չգիտես ինչու, ինձ թվում էր` բոլոր նկարիչներին Զախար են ասում:

Հետո տեսա նրան` ճերմակ մազերով նկարչին, ում Աստված ճերմակ գույնով էր ստեղծել, ու հասկացա, որ նա հենց նկարիչ Զախարն է, ով իր գույնը բերեց գեղարվեստի աշխարհ:

Սիսանցիները նրա կնոջը անունով չէին դիմում, ասում էին Զախարի կին, իր տղա Ավագին` Զախարի տղա:

-Այ մարդ, ես դրա նման կով կթող չեմ տեսել. մատներն էնպես արագ է շարժում,– Ավագի մասին ասում էր նրանց հարևան Քալանթարի տղա իմ քեռի Վիգենը:

Իսկ Եփրեմվերդին առաջին անգամ Զախարի կնոջ ձեռքին եմ տեսել. նա ծանոթներին գուշակություններ էր անում եւ դրանով, կարծես, ուզում էր լրացնել ոչնչով աչքի չընկնող Սիսիանի իննսունականների բացը:

Հիմա այնքան ուրախ եմ, որ նրանց` ուրիշ ճարտարապետությամբ աչքի ընկնող տունը թանգարան է դարձել ու դուռը բացող կա, որ մեծարանք կա այս ընտանիքի հանդեպ:

Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր սկսել են գնահատել միշտ ստվերում իրենց պահած, բայց Սիսիանն իրենց անունով ճանաչեցրած անզարդ սիսիանցիներին:

Լուսինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

28 մարտ, 2020 թիվ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

ՄԵՐ ՉՄՈՌԱՑՎՈՂ ՍԵՐԳԵՅԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 5, 2024 0
Օգոստոսի 5-ը Սերգեյի հիշատակի օրն է: Մենք չենք հաշվել եւ չենք ուզում հաշվել, թե քանի հիշատակի օրեր են անցել այն…

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: