ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ-100. ԲԱՑ ԴԱՍ` ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Տեղադրված է at Մայիս 1, 2024
504 0

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի 7-րդ դասարանների աշակերտները կերպարվեստի իրենց երկու դասաժամերն անցկացրեցին Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանում: Ինչպես նշեց նախաձեռնության հեղինակ կերպարվեստի ուսուցչուհին` նկարչուհի Զառա Գասպարյանը, նպատակը սաներին ոչ միայն տեղի մշակութային օջախներին ծանոթացնելն էր, այլեւ քանդակի բաժինն ուսումնասիրելիս ուսումնական պլանով պետականորեն նախատեսված Արտաշես Հովսեփյան թեման, (Զաքար Խաչատրյանին ինքն է ներգրավել ուսումնական նյութի մեջ), ուստի կարեւոր էր մեր նշանավոր հայրենակիցներ այս երկու վառ անհատականություններին ծանոթանալ հենց տեղում, քանի որ այդ բացառիկ հնարավորությունն ընձեռում է նրանց անունը կրող տուն-թանգարանը: «Այս տունը, այս արվեստագետները շատ կարեւոր են ոչ միայն մեր մշակույթի, մեր քաղաքի, այլեւ հենց իմ կյանքում, քանի որ հայրս եւ հորեղբայրս եղել են այս տանը Զաքար Ավագիչի հիմնադրած արվեստի ստուդիայի առաջին սաները, ու նրանք շատ բան են պատմել ինձ այդ մասին, եւ դա ինձ համար նմանվել էր հեքիաթի: Ես շատ ցանկացա իմ աշակերտներին եւ իմ զավակներին էլ փոխանցել այդ հեքիաթը, որ նրանք նույնպես տեղեկանան այս նշանավոր մարդկանց մասին, իմանան, որ Սիսիանի գեղարվեստի դպրոցի հիմնադիրը նույնպես Զաքար Խաչատրյանն է, որ Սիսիանում բարձր մշակույթի ձեւավորման ակունքներում նույնպես նա է»,- ասաց նկարչուհին, հավելելով, որ 7-րդ դասարանում ավարտում են արվեստ առարկան, ու ինքը շատ ցանկացավ, որ ամփոփիչ դասն անցակացվի հենց այստեղ, կիրականացնեն թիմային ամփոփիչ աշխատանք` նվիրված թանգարան այցին եւ երկու նշանավոր արվեստագետ եղբայրներին:
Զառա Գասպարյանը հավելեց, որ թեւ տուն-թանգարանն առայժմ չի գործում, բայց ընդհանուր պատկերացումը եւ տպավորությունները հիանալի էին, նույնիսկ դժվարանում է երեխաներին տուն տանել, թեեւ դասաժամն ավարտվել է, բայց իրենք դեռ այստեղ են, վայելում են այս ամենը, այստեղ ամեն ինչ գեղանկարային է, շատ նկարչական, իմպրեսիոնիստական, ամեն անկյունում զգացվում է  արվեստագետի աչքը:

«Սպասելիքներն առավել քան արդարացվեցին, այստեղ մի ուրիշ հոգեւոր էներգետիկա կա, այստեղ տեսնելու եւ սովորելու շատ բան կա, ցանկացած ոք գոնե մեկ անգամ պիտի լինի այստեղ, զգա ու վայելի այս հոգեւոր էներգիան, տեսնի ու մենախոսի հայտնի ուռենու հետ, որը թանգարանի խորհրդանիշներից է… Իսկ տուն-թանգարանի տիրուհի~ն…Դե մենք, կարծում եմ, իրար հետ դեռ շատ անելիքներ ունենք եւ Սիսիանի համար, եւ` սիսիանցիների, եւ, իհարկե, մեր մեծ հայրենակիցների», -ասաց նկարչուհին:

ՈՐՈՏԱՆ

,

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրվել է - Հունիս 4, 2021 0
Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: