ԴԱՐԲԱՍԻ ԲԱՐԲԱՌԸ` ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ…

Տեղադրված է at Մարտ 6, 2024
1009 0

ԱՇԿՏ ՏՈՒՍ ԿՅԱ, ԱՆՄԸՏ ՏՈՒՍ ՉԿՅԱ…

Պարիօր ծեզ։ Հո՞ւնց էք։ Մետերնիտա կա՞մ մեր էն պաժառին պատմությունը, վեր փշերը վառիլից սաղ արտը վառուաւ։ Դէ եկէ՛ք պատմեմ, թա եդաւ հինչ իլաւ…

Լա՜ւ, մի երկու րոպէ նստէ՛ք, դինջացէ՛ք, վեր գործին եշես, գործը պրծնող չի…

Արտը պաժառ տալի էքսի տարինա։ Հեն ենք Ղարաուշին Քարըմը։ Սար եմ է՜ ասալ՝ ճոնդ ու պուճախն ըրեւմ չի։ Ժողովուրդը էդ սարին դոշերավը տուած վերը խոտա հնձըմ, վերը հըվաքըմա։ Խոտին ալ տեղ ու թաթար չկա, կանանչ փրփնջըմա, խոռնին ու ղանթափին հոտն ալ էլ ասըմ չեմ, թա հունցա փչըմ…

Դէ վերջը, աման մինըս մեզ մհար կլխնիս կախ գործ ենք անըմ, ղաթըմը մի պան պատմըմ, ծիծըղոտըմ։ Հանաքնին ալ հէնց գործ անիլի րոպէինա ծնըվըմ։ Դեհա-դեհա հվաքըմ ենք։ Վեր արեւը հնձած խոտը շատ չրըցրաւ, խորցը կապիլից սաղ փշուր-փշուր կիլի։ Մինալ Արմոյի Զավենը, բիզարած, վիրան հալ չկա, վիլկան քցավ կոխկի, թա.

– Ասըմ են կեղըմը ապրիլը հաճույքա, ես ալ էդ հաճույքան մեռնըմ եմ։ Դէ կարըմ ես ծիծաղդ պահի…

Էտ օրը Թաթոսանց Մարոյի Հովիկն ալ ա եկալ մեզ օքնիլի։ Մարթիս նհետ խոտ են հնձըմ։ Մին ալ Սարի տական մինը մինին սաս են անըմ։ Խաբարը հսավ մեզ, թա Էդոն Մուկուչին կանչըմա։ Կանչըմա, բայց թա հո՞ր, ոշ մինը գիդըմ չի։ Մին ալ էն եմ տեսնեմ, վեր Մուկուչը թնգընափաս դիքա վիրա կյամ։ Էդոն մեր հրեւաննա։ Օրվայ էս ժամին կամ կոֆէ խմիլի կկանչի կամ արաղ։ Բա լավ, էս մարդս Հովիկին խէ՞ չտարավ նհետը։ Ես եմ ինձ ու ինձ մտածըմ։ Օրը քսօրաղոլա, արեւը վառըմա, փթոթըմ։ Ասում ես լհա հէնց մի քոլ իլի, տակին նստեմ…

Չանցկցած մի քանի րոպէ, տեսնամ Մուկուչս կլոխը կախ, քոռ ու փոշման կամա։ Ունքերին եշողն ռիսկ չի անըմ թա պան հրցընի։ Հենա վեր մի քիչ անցկցավ, հրցրամ, թա Հովիկին խէ՞ չը նհետը տարավ…

– Հովիկին հո՞ր իմ տանըմ, քեզ պիտի տանիմ, քեզ…

Լավ, ինձ հո՞ր էր տանըմ…

Վեր նստանք հաց օտիլի, սկսավ պատմիլը…

Տու մի ասի էս Էդոյանց խոտատեղմը խոտ չի աճալ, սաղ փդացած քեղ ու վուլուկա։ Տեսնըմա հնձել չի իլըմ, օքնութուն ա կանչըմ։ Հէնց Մուկուչը շնչըկուտուր հսնըմա կոխկը, ասըմա.

– Մուկուչ, մի փիշկատ հանի, էս խոտատեղը պաժառ տուր…

Մուկուչն ալ ուրան կուրցընըմ չի ասըմա.

– Նունէն նհետս չի, կարալ չեմ…

Լիսա՞ք, ապրէ՛ք։ Մաջալ իլի էն մի կէսն ալ կպատմեմ։ Դէ երկցէ՛ք, անց կցէ՛ք ծեր գործին, ըրածնա մնըմ…

ՄԻ ԱՆՔԱՄ ԱՄԱՌԸ․․․

1995 թիւնա։ Ամառ։ Արեւը կրակա թափըմ։ Երաշտ տարիա։ Էն վեր Սովետի վախտը խոտհունձն սկսիլից լոզունգ ին կիրըմ կախ տամ կեղամէչերի պատերան, թա` ոշ մի ծեղ խոտ դաշտըմ, մհեկ տհենց չի։ Սեփականաշնորհումն ընգիլան եդը աման մարթ ինքն ուրա իլածին չորս աշկավ ա եշըմ…

Քշերավ ծեքին մարթ ու կնեկ քինըմ ենք մեր արտի խոտը հւաքիլի։ Մենակ մենք չենք։ Կեղան էլի մի քանի հոքի կան։ Նստանք Լեւիկի տրակտորի լաֆետն ու ճնապա ինգանք…

Էն միներին համեմատ մեր արտն առաչա։ Մինչեւ ընդեղ հսնիլը ծորի ղրաղին, Սալ ըխպրի կոխկին մարթս մի քանի չոր ու չոփ կուտրատեց, կրակ վառեց, կոֆէ եփեցինք, խմանք ու պիցրացանք արտը։ Սարի վիրա եռանկունաձեւ հարթ տեղա։ Մի անկիւնըմը հունց վեր փշի սերմը շաղ տուած իլի։ Մինչեւ արեւը տալը խոտը հվաքանք, վեր կուտրատվի ոչ։ Կեղը վիրա կյալան առաչ մարթս թա՝ «Պե՛ր մի էտ փշերը վառեմ, վեր սերմը թափվի ոչ, եկող տարի ալ տուս կայ»… Համ քինըմա դիբամ մարթաբոյ փշերը, համ ալ քթի տակին ինքն ուրան խօսըմ, թա խէ չը Լեւիկին անա մի բոթուլ սալեարկա երկըլավ, վեր կարայ փշերը վառի։ Բայց դէ կրակը վառիլն ու թարս քամի պիցրանալը մին իլավ։ Ճիշտ ա, խոտը փշերան ահագին հեռու ինք տարալ, բայց քամին վեր տվավ, սաղ արտավը մին կրակը փռնավ։ Ծեռքերներիս վիլկա յա. դէ եկ վիլկավ կրակ հնցրու։ Տըփ-տըփըմ ենք, բայց օքութ չունի։ Մհեկ մարթ ու կնեկ քոռ ու փոշման նստալ ենք արտի ղրաղին կուտած քարերին վիրա, սրտերնիս վառված արտան փիսա մխըմ։ Մին ալ տեսնանք Լիպո ձաձան, էշը նստած, մի ծեռքավը պահը, էն մի ծեռքավը` էշի նոխտան փռնած կամա դիբա մեզ։ Տու մի ասի բոստանը ճիրիլից աշկավնա ընգըմ վեր Փոլ եկածան ծոխա պիցրանըմ, ճուրը քըցըմա արխերի վիրան, ինքը էշը նստըմ կամ տեսնայ էտ հինչ ծոխա։ Տեղ հսավ, էշան վիրայ եկավ ու սկսեց վիրաններիս ըջղվիլը, թա հո՞ր ենք մնացալ նստած։ Հրեւան արտերըմը մի ծեղ խոտ չկա, կրակը վեր անց կցավ սահմանը, արտատէրերն ասիլ վեն արտս պաժառ ես տուալ, խոտս տո՛ւր…

Ինքը սկսավ պահավը, մենք` վիլկոցավը, հողը քանդիլավ հրեւան արտերան անջատանք։ Էտ մարթն իրօք մեզ մի մեծ ծախսա ազատավ. կրակը մի երկու մետր սըվըցըրալ էր մեր հրեւաններան մինի արտը, ինքը գիդալավ, վեր արտըմը մի ծեղ ալ չի իլալ, խոտ օզեց։ Մեր արտի ղրաղի երգան կոթմին կրակը հսալ չէր, էտ ալ տուանք էտ երկու մետրին տեղը…

Մի քանի օրան եդը աֆտոբուսավ քինըմ եմ Սիսիան, մինալ լիսըմ եմ.

– Աչի, բա լիսա՞լ էք հինչա իլալ, մարթ ու կնեկ քինացալ են խոտ հվաքիլի, արտի մէչին կրակ են ըրալ, վեր կոֆէ եփեն լակեն, արտը պաժառ են տուալ ու կաղնալ ղրաղ…

Ոչ էնա ծիծաղես, ոչ էնա լաց իլես։ Հըրցընըմ եմ, թա հո՞վա ասալ, ասըմա` լիսալ ենք…

Դէ գիդըմ էք էլի, վեր խօսկն ընգըմա ժողովուրթին պերանը, էլ պրծում չկա։ Ասըմ են մինչեւ սօր հում արտըմը խոտ չի կնանչըմ, մեզ են հիշըմ։ Ամման մինն ուրա ձեւավնա պատմըմ…

Գիդըմ չեմ թա հով վեր վախտա յիշըմ մեր արտի պաժառը, հով հունցա պատմըմ, բայց ես միշտ կարօտըմ եմ էն օրը, Սալ ըխպըրի կոխկին մեր կուճի օջախն ու վիրան եփած կոֆէն, քշերավ ծեքին, Արամազդին ու Իշխանասարին ծոցըմը…

ՇՏԵՂ ՔՈՒ ԸՐԱՐՄՈՒՆՔԴ ԱՍԵՍ, ԸՆԴԵՂ ԱԼ ԻՄԸ ԿԱՍԵՍ

Եկէ՛ք շարունակութիւնն ալ պատմեմ…

Դէ հէնա գիդացիք, վեր անտէր մնացած փշերի դարդան արտերնիս պաժառ ընգավ ու պերնա-պերան ընգիլավ տառավ մի մեծ պատմություն…

Արդէն ասալ եմ, վեր Էդօն մեր հրեւաննա, մի ասող-խօսող հանաքչի մարթա։ Էտ վեր մեզ փորցված պաժառ տուողի տեղ տիրած էն ըմառնան կէծ ու կրակ օրը հանաք էր ըրալ, մետերնիս ընգիլից ասըմ ինք, խօսըմ, ծիծաղըմ…

Մի օր վեդրէքը ծերքիս քինըմ եմ ճուրը։ Ճիշտա, սաղիս տանը ճուր կա քաշած, բայց խմիլի մհար կեղամէչի ըխպրան ենք կրըմ։ Էն պակաս-պռատ տարէքն էր էլի, մետերնիտա կամ իննսուն թվերը։ Ո՛չ գազ կար, ո՛չ նոթ, ո՛չ ալ նորմալ հոսանք, վեր պիլիտա վառինք։ Ճաշա, ճուրա, հինչ վերա, օջախի վիրա ենք եփըմ, թքցընըմ։ Էտ օրն ալ օջաղը վառալ եմ, փիշկան քցալ ջիբս, քինըմ եմ ճուրը։ Մին ալ տեսնամ Էդօն մազութի մէչ կորած կյամ ա դիբա ուրանց տոն։ Տու մի ասի ծորըմը գրուզավիկ մաշինն ա սարքըմ, բայց թա հինչիա քինըմ տոն, կարեւոր չի…

Բարեւեցի, վեդրէքը տիրա տափին ու փիշկան ջիբաս հանեցի…

Ծեռքերը պիցրցըրալ ա, իփր թա` յանձնուըմ ա…

Ասցի՝ Էդօ տղայ, շտեղ քու ըրարմունքդ ասես, ընդեղալ իմը կասես…

Բայց դէ հու էդքանավ պրծավ ոչ։ Մի տարի տղաս քինըմ ա կեղը։ Ըստեղան-ընդեղան վեր ասըմ են, թա` արա, հորտ ասիր մեզ մհար մի պաշկա փիշկա ղարկեր, սուս ու փուս քինըմ ա խանութան առնըմ-տանըմ տինըմ կեղամէչի բիսեթկըմը, ասըմ` դէ հում քանի հատ պէտկն ա երկլէք…

Բա հի՜նչ, տհէնց պաներ։ Դէ տուք ծեր գործին քինացե՛ք, ես ալ՝ իմ…

ՆՈՒՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ                 

hayerenblog.wordpress.com կայքից

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: