ԲՌՆԱԿՈԹ. Գյուղս լուռ է…

Տեղադրված է at Օգոստոս 4, 2024
1307 0

Գյուղս լուռ է։ Երբեմնի աշխույժ ու նույնիսկ աղմկոտ հարազատ գյուղս առաջվա կայտառ շունչը չունի։ Տարիներ առաջ մեր փոքրիկ թաղում ամեն տանը չորսից հինգ երեխա կար։ Այսօր…

Երեկոյան երեխաների խաղերի աղմուկը երկինք էր բարձրանում։ Հաճախ այդ խաղերին միանում էին նաև մեծահասակները, ու երեկոները տոնի էին վերածվում…

Գյուղս լուռ է` երկրիս վերջին ցավերի մեջ։ Վերացել են հարևանների միջև վեճերն ու կռիվները 10 սմ հողամասի սահմանը խախտելու համար։ Նաև` ոռոգման ջրի համար վեճերի ձայներ չեն լսվում…

Հարսանիքները տեղափոխվել են ռեստորաններ։ Գյուղը մնացել է հարսանիքի ձայնի կարոտ…

Մարդիկ միմյանց տեսնելու ու շփվելու պակաս ունեն այնքան, որ մեռելատուն գնացողը մտքում ինքն իրեն ուրախանում է , որ վաղուց կարոտած շատերին կտեսնի…

Մեր հարազատ գյուղը լուռ է։ Դա կարոտի ու իր որդիների վերադարձի ճանապարհին սպասողի լռությունն է…

Լալա ՊՈՂՈՍՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2025 0
Ինչ տարավ եւ ինչ տվեց 2025-ը: Նման` բոլոր տարիներին, տարբեր` բոլոր տարիներից: Մեկ տարով էլ մեծացանք, երկրագունդը մեկ պտույտ էլ…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Զաքար Խաչատրյանի դիմաքանդակը. «ՏՈՒՆԴԱՐՁԻ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

Տեղադրվել է - Մայիս 18, 2021 0
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչը լինելու նախանձախնդրությունն ու շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ` լրագրողական հետաքրքրասիրությունն ինձ տարան մի վայր, որը…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: