ԱՐԵՎԻ ՊԵՍ ՀԵՌՈՒ ԱՐԵՎԻՍ ԳՅՈՒՂԸ

Տեղադրված է at Մայիս 22, 2024
1012 0

Ես աշխատում եմ արևի պես հեռու Արևիս գյուղի` 5 աշակերտ ունեցող դպրոցում, ու ես երջանիկ եմ, այնքան երջանիկ, որքան որ կլինեի` հայտնվելով գլխապտույտ առաջացնող մեծ քաղաքում: Գյուղերի միջով է անցում մեր երկար ճանապարհը: Հեշտի պես դժվար է մեքենայի ապակիների միջից նայել գյուղում ապրող մարդուն եւ գուշակել`  ուր է նայում նրա հայացքը, ինչ են թաքցնում նրա աչքերը, ինչի մասին է մտորում՝ գլուխը հազիվ բարձրացնելով:

Ամեն գյուղ ունի իր պատմությունը, իրեն բնորոշ գույնը, երանգը …Ես, ամեն օր անցնելով այս երկար ճանապարհը, հասկանում եմ` մենք պիտի պինդ պահենք մեր գյուղերը, թեկուզ` դատարկ տներով, թեկուզ` կողպված դռներով, բայց` պինդ եւ անկողպեք…

Գյուղում ամեն բան իրական է, ճիշտ է: Գյուղն ու գյուղացին են պահում ազգային ավանդույթները, որ հողից է ծնվում եւ հողից սերում… Իսկ գյուղի դպրոցը… Դպրոցը գյուղի հիմնասյունն է, զարկերակը, շունչն ու ոգին: Գյուղը կանգուն է, երբ ունի դպրոց, աշակերտ, սերունդ:

Հայ գյուղը հայ հողն է, գյուղի դպրոցը` սահմանապահը, դպրոցի 5 աշակերտը` գյուղի հարստություն-սերմը, որ պիտի նոր սերմեր տա…

Լիաննա Գեւորգյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

2016, ԱՊՐԻԼԻ 3. ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՂ ՕՐԸ…

Տեղադրվել է - Ապրիլ 3, 2022 0
2016-ի ապրիլի 1-2-ին 18-20 տարեկան զինվոր- տղերքը սահմանին արդեն հաղթել էին մահին ու անմահացել, մինչդեռ մենք, անգիտությամբ բախտավոր, դեռ խաբար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: