Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրված է at Մայիս 9, 2022
800 0

Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ եւ ամուր առողջություն են մաղթել ոչ միայն հարազատները, ընտանիքի անդամները, համագյուղացիները, Լորի վարչական ղեկավարը, այլեւ` ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, գնդապետ Դավիթ Պետրոսյանը, ով Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ ձեռքի անվանական ժամացույց է նվիրել միակ վետերանին:

Նվերը Լոր գյուղում Հակոբ Վարդանյանին են հանձնել ոստիկանության վետերանների Սիսիանի բաժնի խորհրդի նախագահ Արամ Եղյանը եւ խորհրդի անդամ Ռոբերտ Վարդանյանը: Տոնական սեղանի շուրջ հնչել են շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, երախտիքի խոսքեր բոլոր նրանց հասցեին, ում կյանքի եւ մաքառումի շնորհիվ կերտվել է մայիսյան մեծ հաղթանակը:

Ներկաները բարեմաղթել են Հայրենական պատերազմի վերջին մոհիկան Հակոբ Վարդանյանին, որ մայիսիննյան հաջորդ տարեդարձերին եւս իր ներկայությամբ փառավորի տոնը` որպես Հայրենականի միակ կենդանի վկա:

Արամ Եղյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code