#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… ԵՐԲ ԶՈՀՎԱԾԻ ՄԱՅՐՆ Է ՇՇՆՋՈՒՄ` ՎԵՐՋԻՆԸ ԼԻՆԻ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
697 0

Ինչպիսի սիրագորով, մեծարանքի ու խոնարհումի խոսքեր ասվեն նահատակ զինվորների ծնողներին, քիչ է… Ինչքան մխիթարական բառեր հնչեն նահատակ զինվորի մոր ականջին, չափազանց քիչ է… Եւ ո՞նց պիտի կարողանանք հասկանալ հենց նոր զինվոր որդի հողին հանձնող Մարգարիտա մայրիկին, ով ցամաքած արցուների միջից շշնջում էր` վերջինը լինի, թող իմ տղան վերջինը լինի… Իսկ որդուն` Վարդանին խոստանում, որ ծունկը գետնին է տալու ու արժանապատվորեն պահելու է նրա զավակներին, իր երկու թոռներին, եւ մեկ ամիս հետո ծնվելիք երրորդ թոռանը… Ասում է` ճիշտ է, քեզ նման չեմ պահելու, բայց պահելու եմ, դու իմ ազգի վերջին զոհը եղիր ու քո նահատակությամբ խաղաղություն ու հաղթություն բեր ազգին հայոց…

Իսկ հաղթությունը դժվար է գալիս, իսկ հաղթանակը թանկ է տրվում, բայց ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ պատգամ չկա` միայն զենքով կա հային փրկություն պատգամից բացի, որովհետեւ, ցավոք, այրվել են բոլոր ճանապարհները ու մեզ պարտադրվել է միայն զենքի ճանապարհը արդեն քանի տարի, քանի տասնամյակ ու քանի դար… Սա վերջին զարկն է, սա Ջոջանց տան վերջին ահեղ ու հուժկու զարկն է, որից պիտի ցնծա բյուրվիշապ Հայաստան աշխարհը…

Եւ այդ ճանապարհին այսօր կրկին զինվոր հանձնեցինք հայրենի հողին, կրկին Սիսիանի պանթեոնում ոչ թե սգի, այլ` ցասման եւ աղոթքի խոսք էր, մեր նորօրյա հայրենապատումի հերոսական մի էջի վավերագրում…

Հողին հանձնեցիքն հայրենիքի նահատակ զինվոր Վարդան Մուշեղի Մնացականյանին` պատվով, զուսպ, խորին խոնահրումով ու հավերժացումի փառքով…

«Վարդան Մուշեղի Մնացականյանը ծնվել է 1989 թվականին Սիսիան քաղաքում: Ավարտել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցը եւ զորակոչվել հայոց բանակ, ծառայել Քալբաջարի զորամասում: Փայլուն ծառայություն իրականացնելուց հետո վերադարձել է Սիսիան եւ շարունակել կիսատ թողած ուսումը Սիսիանի պետական քոլեջում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել չորրորդ բանակային կորպուսում որպես ավագ հետախույզ: Ստանալով կրտսեր սերժանտի կոչում, մասնակցել է դիպուկահարի դասընթացների եւ արժանացել մի շարք մեդալների ու պատվոգրերի: Բարդ ու պատասխանատու աշխատանքին զուգահեռ հասցրել էր ամուսնանալ, ու ժառանգներ ունենալ…»,- զինվորի հուղարկավորության ժամանակ ասաց պահեստազորի փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը…

Վարդանը դիրքը երբեք չհանձնեց, դիպուկահարի նրա հարվածներից շատ թշնամիներ են ընկել, շատերի կյանքն է փրկել… բայց իր կյանքը պիտի դներ հայրենիքի զոհասեղանին, որ խաղաղ լինեն իր զավակների առավոտները, որ իր երկրի դարավոր թշնամին իր որջում խեղդվի ու այլեւս չհամարձակվի նայել արեւվի երկիր հայոց աշխարհի դիրքերին ու սահմաններին…

Ննջիր խաղաղությամբ, հայոց երկրի սուրբ նահատակ… Հայոց մարտիրոսների երկնային պանթեոնից կտեսնես քո մարտական ընկներների հաթական վերադարձը, քո հոգին կրճվի, երբ այդ հաղթական համազարկերին կմիախառնվի քո երրորդ զավակի լույս աշխարհ գալու ճիչը, որն այլեւս չես լսի… Բայց մարտիկի, զինվորի քո հոգին կցնծա, դու կաս, դու հավերժ ես, դու մեր հաղթանակն ես…

Փառք ու խոնարհում… Հավերժ փառք քեզ, հայրենյաց նահատակ…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

15 հոկտեմբեր

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՄԵՆՔ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Ու հաղթության լուրը ազգովի ենք հայտնելու հանուն այդ հաղթանակի, հանուն հայրենիքի բոլոր տարիներին ու բոլոր ժամանակներում նահատակված ու Սիսիանի պանթեոնում…

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code