#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԴ` ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
598 0

Օրեր առաջ Սիսիանի զինվորներ տեղափոխող մեքենան գնդակոծվելու լուրը ցնցեց բոլորիս… Անուններ տրվեցին… Մեկս մեկից գաղտնի էինք պահում մեր լսած անունները, մեկս մեկիս խնայում էինք, որ չխենթանանք, մեկս մեկիս մխիթարում էինք, թե` սուտ է, թե տղաները թաքնվել են, թե տղաները ողջ են… Ու երկար ժամանակ մեզ «սնում էինք սիրուն ստով», մոռանալով, որ պատերազմ է, որ թշնամին մարդանման գազան գիշատիչ թուրքն է… Մեկս մեկիս հույս եւ ուժ տալով, իրարից թաքուն էինք շշնջում զոհվածների ծնողների անունները, ու վախենում էինք բարձրաձայնել` ասում են` անձնագրայինի Նելլիի տղան էլ է: Մեղմաբարո, սիրունատես, բարեհամբույր ու բարեհաճ տիկին Նելլիի, ում սիսիանցիները կյանքի ընթացում առնվազն մեկ անգամ հանդիպել են` անձնագիր ստանալիս կամ` փոխելիս… ու նրան ճանաչելով պատկերացրել, թե ինչպիսին պիտի լիներ նաեւ նրա սնած, մեծացրած, դաստիարակած որդին…

Ցավում էինք, հուսում էինք, ու աստված էինք կանչում մինչեւ այն ծանր, անասելի ծանր պահը, երբ լուսանկարիչ Արտակ Աղաբեկյանը իր էջում տեղադրեց նաեւ Նելլի տղայի` Նարեկ Սենիկի Հարությունյանի` եռագունածուփ լուսանկարը… Փլվեց վերջին հույսը, փլվեցինք բոլորս, փլվեցին հարազատները, բարեկամները, փլվեցին դասընկերները… ու բոլոր գրառումներից հասկանալի դարձավ, թե որքան ազնվագյուն մարդ էր Նարեկը, որքան սիրված ընկեր, որքան նվիյալ զավակ, որքան գնահատված աշակերտ, որքան հայրենապատշ զինվոր, որքան մեծ կորուստ…

«Նարեկս, քեզ մոռանալ չի լինի, քո ամաչկոտ բարեւդ էլ չի լինելու, քո ամաչկոտ հայացքդ էլ չեմ տեսնելու, իմ անմեղ Նարեկս… Երկինք կնայեմ, կգտնեմ ամենափայլուն աստղին եւ նրան կանվանեմ Նարեկս»,- գրեց դասընկերուհի Тамара Бадалян-ը:

«Գիտեմ` չէիր ուզենա ոչ մեկիս ցավացնել… Բայց անտանելի ցավ ենք ապրում մեր ամաչկոտ, համեստ Նարեկ… Նարեկ ջան, իմ թանկ դասընկեր, սիրտս կտոր-կտորա լինմ այ տղա, մեծ սրտի տեր մարդ… Բառերս կոկորդումս չորացել ա, բոլորիս սրտում մի մեծ ցավ ու վերք թողեցիր…մեր հերոս… Արդեն քանի օր ա սպասում էինք քեզանից մի լավ լուրի… Երնեկ վիրավոր լինեիր, բայց ապրեիր, քո պստոներին մենակ չթողնեիր. դու մեզ համար անմահ ես, ամբողջ դասարանն ա սգում, Նարեկ ջանն…  Էս ինչ եղավ, էս ուրիշ ցավ էր»,- իր ֆբ էջում գրեց Նարեկի դասընկերուհի Merina Yan-ը:

Ուուցչուհին` Էվելինա Թադեւոսյանը, արցունքախեդ տողեր գրեց, Նարեկի նման աշակերտ, ապա` զինվորական ունենալու հպարտությունը փոխանցեց բոլորին.

«Գրիչս երբեք չի տրտնջացել քեզ գնահատական նշանակելիս, բայց այս պահին ինձ բռնացրի այն մտքին, որ հիմա քեզնից ամաչում եմ, դու գերազանցեցիր նրան, ով հայրենասիրության դասեր է տվել քեզ… Դու, քո ընկերները վաղուց հաղթել եք ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ վերջնագիծը… Մենք՝ ապրողներս, պատասխանատու ենք ձեր չապրած տարիների, չիրականացած երազանքների համար…Այսուհետ, երբ քո հարազատ դպրոցում հանդիպեմ աղջնակներիդ, կգրկեմ, ամու ՜ր-ամուր (հա՛, կփախցնեմ հայացքս, անզոր կլինեմ նայել անմեղների աչքերին), ու կշշնջամ` պատիվ է ՀԵՐՈՍԻ զավակ լինելը»: Իր լավագույն աշակերտին չդողացող ձեռքով դասամատյանում միշտ գերազանց նշանակող ուսուցչուհին հիմա նույն անհողդոդղ ձեռքով հայոց փառքի ոսկետառ մատյանում նշանակեց նրա վերջին գնահատականը` անմահություն…

Մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ հերոսներ են ծնվում, հերոսներ են նահատակվում եւ հերոսներ են հառնում: Դու մեկն ես նրանցից, Նարեկ Հարությունյան… Ու թե շուն թշնամին իմանար, թե ով է ընկել իր մահաբեր զենքից, թե իմանար ինչ ազնվաբարո տղա է ընկել իր գիշատիչ մտիք զանռանցանքից… Բայց ի~նչ իմանար, բայց ո~նց իմանար… Նրանը թալանն է ու կոտորածը, նրանը յաթաղանն է, ու արնոտ բերանը, նրանը քանդելն է, ավերելը, նրա հոգուն ու մտքին խորթ են արարումը, ստեղծումը, հայրենապաշտությունը, հայրենիքի համար նահատակումը, հայրենիքի համար զոհաբերումը…

Մենք զսպում ենք մեր ցավը, մենք բյուրապատկում ենք մեր վրեժը, մենք ահագնացնում ենք մեր հաղթելու տենչը ու քո հիաշտակի առաջ երդվում, որ հաղթելու ենք, որ զավակներդ տեսնելու են այդ հաղթանակը ու հպարտանալու են քեզանով…

Հազար փառք քեզ, զինվոր հայոց հաղթական բանակի… Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

28 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code