ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

1061 0

Համայնքների զարգացման «Հայաս» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Խաչատուր Ցոկոլակյան), օրերս մեծ քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ, քայլակներ, սայլակներ, բժշկական այլ սարքավորումներ ու պարագաներ, ինչպես նաեւ` աթոռներ է նվիրել Սիսիանի խոշորացված համայնքի համայնքապետարանին` Սիսիանի բժշկական կենտրոնին, գյուղական բուժհաստատություններին, ինչպես նաեւ` խոշորացված համայնքի կազմում գտնվող Լծեն բնակավայրին հատկացնելու նպատակով: Լծենին հատկացված գույքը կծառայի համայնքային կարիքներին: Այն իրականություն է դարձել Ֆինլանդիայում ապրող մեր հայրենակից Աբգար Մարգարյանի եւ Տիմո Ռոսքվիստի նախանձախնդրությամբ եւ ջանքերով:

Շնորհակալություն հայտնելով բարեգործության հեղինակներին` Սիսիանի ԲԿ տնօրեն Անիկ Գրիգորյանը նշեց, որ երկար ժամանակ Սիսիանի հիվանդանոցը որեւէ նոր սարքավորում, նոր գույք չէր ստացել, եղած գույքը եւ սարքավորումները բավականին հին էին եւ ոչ արդիական, ուստի նվիրաբերված ժամանակակից հիվանդանոցային պահանջներին համապատասխանող մահճակալները եւ սարքավորումները շատ կարեւոր եւ անհրաժեշտ էին հարմարեցված պայմաններում գործող Սիսիանի բժշկական կենտրոնին: «Այս նոր ու ժամանակակից հիվանդանոցային մահճակալները իրականում շատ կարեւոր են մեզ համար հատկապես ծառայությունների որակը բարելավելու առումով, ու, կարծում եմ, շատ արագ բոլոր հին մահճակալները կփոխարինվեն նորերով: Դրանք ժամանակակից են, ունեն ինքնակառավարվող վահանակներ, հարմարավետ են, կհեշտացնեն եւ արդյունավետ կդարձնեն մեր աշխատանքը: Ինչ վերաբերում է բժշկական պարագաներին, իհարկե, հիվանդանոցն ունի դրանց բավարար քանակությունը, բայց այն կթարմացնի մեր պահեստը, ավելի քիչ գնումներ կկատարենք, մեր կատարած ծախսը ավելի արդյունավետ կլինի: Նոր եւ նորագույն պարագաները կօգտագործենք վիրաբուժական եւ գինեկոլոգիկան բաժանմունքներում, որովհտեւ դրանց կարիքն ավելի շատ այդ երկու բաժանմունքերն ունեն»,- ասաց ԲԿ տնօրենը եւ հավելեց, որ հիվանդանոցային ժամանակակից մահճակալներն առավել ոգեւորությամբ գնահատել են հատկապես վիրաբույժները: «Քայլակներն ու սայլակները նույնպես կօգտագործենք մեր ծառայությունները բարելավելու համար` հետվիրահատական շրջանում հեշտացնելով հիվանդների տեղաշարժը»,- ասաց ԲԿ տնօրենը` մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով մեր հայրենակից բարերարին եւ, օգտվելով պատեհ առիթից, խնդրեց, հնարավորության դեպքում, օգնել ձեռք բերելու լապարասկոպիա, ինչի կարիքը հիվանդանոցը շատ ունի: «Մեր վիրաբույժները երիտասարդ են, շնորհալի, ծնունդով սիսիանցի, եկել են այստեղ աշխատելու, ունեն արտոնագիր` նման վիրահատություններ կատարելու համար, բայց չունենք սարք: Ու, որպեսզի կարողանամ նրանց պահել իրենց հայրենիքում, առաջնահերթը լապարասկոպ ձեռք բերելն է: Մենք աշխատում ենք հարմարեցված պայմաններում, չենք կարող գնել, հավանաբար երեք տարի հետո կտեղափոխվենք մեր նորակառույց շենք, բայց մինչ այդ պիտի առաջ գնանք եւ շարունակենք մեր աշխատանքը»- ասաց ԲԿ տնօրենը, հավաստիացնելով, որ ամեն ինչը կօգտագործվի արդյունավետ եւ կծառայի մեր ժողովրդին:

Մոտ յոթ տոննա կշռով ուղեբեռի բեռնաթափումն ու պահեստավորումն իրականացրեցին Սիսիանի ԲԿ-ի եւ Սիսիանի համայնքապետարանի ու կոմունալ տնտեսության աշխատակիցները եւ մեր բանակի շարքերը շուտով համալրել պատրաստվող սիսիանցի մի քանի նախանձախնդիր երիտասարդներ: Ողջ գործընթացը մեծ պատասխանատվությամբ համակարգեց Ռուբեն Մարգարյանը:

«ՈՐՈՏԱՆ»

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԱՀԱՏԱԿ ԴԱՎԻԹԸ ԾՆՈՂՆԵՐԻ 10-ՐԴ ԶԱՎԱԿՆ ԷՐ

Տեղադրվել է - Ապրիլ 19, 2022 0
Դավիթը Հմայակ եւ Տատյանա Դանիելյանների 10-րդ զավակն էր, 7 քույրերից եւ 2 եղբայրներից ամենափոքրը, ինչպես ասում են` տան փոքրին վերապահված`…

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տեղադրվել է - Օգոստոս 17, 2021 0
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին…

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code