Ապրիլի 26-ը հայրենյաց նահատակ Մարատ Հակոբջանյանի ծննդյան օրն է

Տեղադրված է at Ապրիլ 27, 2022
876 0

Ապրիլի 26-ին լրացավ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Մարատ Մարտունիկի Հակոբջանյանի ծննդյան 40-ամյակը: Ծննդյան օրը երկրորդ անգամ հարազատները նշում են առանց նրա ֆիզիկական ներկայության, նշում են Սիսիանի պանթեոնում, նշում հուզախով, արցունքահոս աչքերով, կարոտի մորմոքներով, հիշատակը հավերժ վառ պահելու մրմունջներով:

Մարատը ծնվել էր երկու քույրերից հետո` 1982 թվի ապրիլի 26-ին, Շամբ ավանում: Տան հույսն էր, օջախի ծուխը: Ծնողասեր էր, հարգանքով, մեծի տեղն իմացող, փոքրի հարգը գիտցող: Իր երեք երեխաներին էլ էր այդպես դաստիարակում: Շամբի դպրոցն ավարտելուց հետո ծառայել էր բանակում, նույն Մարտակերտում, որտեղ էլ հետո պիտի անմահանար` նահատակվելով նրա պաշտպանության համար մղված մարտերում:

Պատերազմի երրորդ օրը` սեպտեմբերի 29-ին, որ նաեւ որդու ծննդյան օրն էր, հորեղբոր որդու` Տիգրանի հետ Նորավանի զորամասի կազմում մեկնել է Արցախ: Պաշտպանական ողջ շրջանում ամենամեծ առաջադրանքը կատարող երկու մարտկոցներից մեկը Նորավանի զորամասի մարտկոցն էր, որը մոտ 6 հազար արկ է թափել թշնամու վրա, խփել են նշանակետին, ու թշնամին չի կարողացել իրենց խոցել, 16-17 օր համառ կռիվ են տվել նրա դեմ, ինչի պատճառով միշտ նշանառության տակ են եղել:

Հոկտեմբերի 20-ին պիտի հերթափոխ լիներ, ու տղաները պիտի տուն վերադառնային: Երբ մի պահ հոգնած քնել են, սպասելով խափանված մեքենայի սարքվելուն, ցանկացել են սուրճ խմել: Տիգրանը` Մարատի հորեղբոր տղան, խնդրել է մի բաժակ սուրճ էլ Մարատի համար լցնել, մինչեւ գնա նրան արթնացնի: Ու մինչ նրան կարթնացներ, հրթիռը պայթել է, եւ Մարատն ու Տիգրանը զոհվել են նույն պահին` հրազենային հարվածից:

Ոչ սրընթաց ժամանակը, ոչ` հարահոս կյանքը, ոչ էլ որեւէ իրադարձություն չեն կարող մոռացության տալ, խամրեցնել այն անմահների անունն ու հիշատակը, ովքեր իրենց ողջակեզը դրեցին հայրենիքի զոհասեղանին` հանուն բոլորիս արժանապատիվ ապրելու:

Շնորհավոր երկնային կյանքիդ 40-ամյակը, հայրենյաց նահատակ Մարատ Հակոբջանյան, ննջիր խաղաղությամբ, այսուհետ քո բոլոր խնկաբույր ամյակները անմահների պանթեոնում են նշվելու` քո հիշատակի առաջ բոլորի խոնարհումով եւ երախտագիտությամբ:

«Որոտան»

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Տղայիս դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք … Սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Անդրանիկ Պետրոսյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2023 0
Սպանդարյանցի Վաչագան Պետրոսյանն ու Անգեղակոթ գյուղից նրա օջախ հարս եկած Նորվարդ Մկրտումյանն ամուր, հայկական ավանդական օջախ հիմնեցին, հող վարեցին, արտ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code