Տպագրվել է «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գիրքս

991 0

Ահա եւ վերջ… Տպագրվեց «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գիրքս: Ուզում եմ ասել, որ գրքի ծնունդն էլ երկունք է` զավակի ծննդի նման: Ու երբ տպարանում առաջին օրինակը ձեռքս առա, ես հեկեկում էի անզուսպ հեկեկոցով ու գայլի պես ոռնալ էի ուզում` տղերք, մեր լույս տղերք, մեր անմահ տղերք… Այս գիրքն իմ խորին խոնարհում է ձեր ընտանիքներին եւ ձեր խնկելի հիշատակին: Մենք ձեզ հաղթանակած հայրենիք ենք պարտք:

Գիրքը ծնվեց եւ տուն եկավ: Եղիցի լույս… Եւ այնուամենայնիվ, վստահ չեմ, որ ամեն ինչ անթերի է ու կատարյալ: Վստահ չեմ, որ կարողացել եմ ամեն ինչ նահատակների ծնողների եւ հարազատների սրտով անել:

Վստահ չեմ, որ բոլորին եմ կարողացել ըստ արժանվույն ներկայացնել: Վստահ չեմ, որ նրանց մասին այլեւս գրելիք չկա: Բայց վստահ եմ, որ գրել եմ մեծ նվիրումով, անհուն սիրով ու ցավով` հավատարիմ մնալով իմ լսածին ու տեսածին, իմ զգացածին ու ապրածին: Իսկ եթե վերանանք օրվա այժմեականությունից եւ գիրքը թերթենք, ասենք, մի քանի տասնամյակ անց, վստահ եմ, որ մեր նահատակների անունները փայլելու են նույն շողարձակ լույսով, պատմության մեջ ապրելու են նույն փառապսակ կերպարով, նույն հերոսական նկարագրով, հավետ խոնարհումի եւ խնկարկումի նույն խորհրդով:

Գիրքը կարող եք ձեռք բերել Սիսիանի նախկին գրախանութից (Սամվել Ավետյանի առեւտրի սրահից): Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են գրքի տպագրությանը:

Արեւհատ Ամիրյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code