ՄԵՆՔ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
363 0

Ու հաղթության լուրը ազգովի ենք հայտնելու հանուն այդ հաղթանակի, հանուն հայրենիքի բոլոր տարիներին ու բոլոր ժամանակներում նահատակված ու Սիսիանի պանթեոնում ննջող մեր ազնվազարմ հայորդիներին… Դա իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած այս պայծառ տղաների պատգամն է ու պահանջը, դա նրանց թափած արյան միակ հատուցումն է, դա մեր լինելիության միակ գրավականն է…

Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու,
Մեր անտեր գլխի տերն ենք լինելու,
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի(Հ.Ս.)

Ու թեեւ ամեն անգամ պանթեոնում բացված նոր գերեզմանափոսը նոր ցավ է բացում մեր հոգու մեջ, թեեւ ամեն անգամ մղկտացող մոր ու ցավից կարկամած հոր վիշտը նոր վիշտ է գումարում մեր հոգուն, բայց նրանք են այն ատաղձն ու շաղախը, որ այսքան ամուր են դարձնում մեր հաղթանակի կամքը, մեր հարատեւումի խորհուրդը…

Նորից զինվոր ենք հանձնում հայրենի հողին` կապիտան Կոլյա Արիստակեսյանին եւ ավագ լեյտենանտ Հայկ Գրիգորյանին: Նորից խենթանում ենք ցավից, բայց նորից հառնում ենք ու աղաղակում մինչեւ երկինք` մենք հաղթելու ենք, ինչ էլ պատահի… ու հաղթանակի ճանապարհին ընկած մեր ազնվական տղերքին զինվորին վայել հարգ ու պատվով, զինվորին վայել մեծարանքով ճանապարհում հավերժություն…

Կոլյա Ռաֆիկի Արիստակեսյանը ծնվել է 1990 թվականին Վաղատին գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության անցել Կապանում, ապա` Նոյեմբերյանում, հետագայում` Վայքում: Անբասիր ծառայության համար արժանացել է մեդալների, պատվոգրերի…

Երբ շուն թուրքը կրկին մտել է մեր տուն, երբ թափառ ցեղի վայրի ու վայրագ հետնորդները, հագուրդ տալով մարդասպան-մարդակերի իրենց վայրենի բնազդներին, փորձում են տիրանալ մեր արարչական երկրին ու նոր ցեղասպանություն իրականացնել տեղի բնիկ ու արարող ժողովրդի նկատմամբ, որպես իր ժողովրդի իսկական զավակ, որպես մեկ անգամ արդեն տեղահանության դառը պտուղները ճաշակած ծնողների զավակ, Կոլյա Արիստակեսյանը հոկտեմբերի 9-ին Վայքի զորագնդի կազմում մեկեց Արցախ եւ հերոսաբար մասնակցեց ռազմական գործողություններին որպես վաշտի հրամանատար, արիաբար կռվեց մինչեւ վերջ, պաշտպանեց իր մարտիկներին, իսկ հոկտեմբերի 11-ին ինքն ընկավ հերոսաբար…

Համագյուղացի Պայքար Գալստյանը Կոյային բնութագրեց որպես հրաշալի մարդ, գյուղի հարգված տղաներից մեկը, ընտանիքին, ծնողներին, ընկերներին ու համագյուղացիներին նվիրված ու սիրված երիտասարդ, ով հոգու խորքում անշեջ էր պահել ծնողների եւ ազգակիցների` վայրագ ցեղի կողմից 90-ականների սկզբներին արդեն մեկ անգամ կրած նախկին բնակության վայրից տեղահան լինելու վրեժը լուծելու ցանկությունը, ինչն իրագործեց քաջաբար` իր կյանքի գնով դժողքի բաժին դարձնելով «բերանն արնոտ մարդանման մարդակեր-գազաններին»…

Կոլյան թողեց սիրասուն զավակներ, սգացող կին, վշտաբեկ ծնողներ ու հարազատներ, համագյուղացիներ, հայրենակիցներ… Բայց ստացվել է այնպես, որ նա, այսուհետ, ոչ միայն իր ընտանիքի կորուստն է, այլ` բոլորինս, ամենքինս ու յուրաչքանաչյուրինս, որովհետեւ հայենյաց նահատակն արդեն հավերժորեն հայրենիքինն է…

Հայկ Դավիթի Գրիգորյան,- Ծնվել է 1985 թվականին, Սիսիանում: Տեղի թիվ մեկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդուվել է Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստության ֆակուլտետի ֆիզկուլտուրայի բաժինը: Սովորելու տարիներին ավելի շատ սիրել Արցախ աշխարհը: Հայոց բանակում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ծառայության է անցել Սիսիանի զորամասում, որոշ ժամանակ հետո տեղափոխվել Վայքի զորամաս: Մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասընթացներին, ստանցել ավագ լեյտենանտի կոչում:

«Լավ մարդ, բոլորը հագում ու սիրում էին նրան, ճանաչում էին որպես թասիբով ու ջիգյարով, ուտող-խմող, պարող-ուրախացող, կյանքը սիրող մարդ անհատականություն… Հակը սիրում էր իր ընկերներին, հաճախ էր ուշ ժամերին մեն-մենակ գալիս պանթեոն, գլխահակ կանգնում, հուզվում, վրեժի խոսքեր շշնջում ու գնում: Այս անգամ Հայկն էլ չի գնալու, տղերք, եկել է, որ մնա ձեր ողքին, միշտ ու հավերժ մնա»,- իր դամբանական խոսքում ասաց պահեստի փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը եւ հավելեց, որ Հայկը ամուսնացած էր, ուներ 3 դուստր…երազում էր արու զավակ ունենալ… կունենար, բայց` ավաղ…

Մեր հաղթանակը նրա ամենաթանկ արու զավակը կդռանա` հավերժ փառավորելով ավագ լեյտենանտ Հայկ Գրիգորյանի հերոսական անունը…

Ձեր կռիվը չի ավարտվել տղերք… Ձեր կռիվը շարունակվելու է հետմահու էլ, ու ձեր լուսապածառ հոգիները, որ այպես փառավորում են մեր պանթեոնը, հարստացնում հայրենի հողը, շարունակելու են իրենց հերոսամարտը այնքան ժամանակ, մինչեւ որ մեր սուրը փառքով կդնենք պատյան ու ազգովի, մեծ ու փոքրով ձեզ կբերենք անխուսափելի հաղթության սպասված, ցանկալի, բաղձալի լուրը…

Դուք մեր ճակատը բաց եք պահում, տղերք, մեր գլուխը` բարձր, մեր դեմքը`մաքուր, մեր դիմագիծը` անխաթար, մեր նկարագիրը` անեղծ… Մենք հաղթելու ենք, ինչ էլ պատահի…ու «գարունը հայերեն է գալու, ձյուները հայերեն են լալու, հայերեն են հորդելու ջրերը, հավքերը երգելու են հայերեն, խոփերը հերկելու են հայերեն, հայերեն են տոկալու գրերը, արեւը հայերեն է ծագելու, ծառերը հայերեն են ծաղկելու, հայերեն են պայթելու բառերրը, հունդերը ծլելու են հայերեն, ձեռքերը կռելու են հայերեն, հայերեն են լռելու քարերը, ձորերը հայերեն են շնչելու, ԶՈՀԵՐԸ հայերեն են ննջելու, հայերեն են տանջելու ցավերը, որքան ել ձեռից գնացել, ՆԱ էլի հային է մնացել, հայերեն են հառնում սարերը»

Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ…(Հ.Ս.)

Ննջեք խաղաղությամբ, Կոլյա Արիստակեսյան, Հայկ Գրիգորյան, միասին մեկնեցիք, միասին վերադարձաք ու միասին հերոսացաք: Ձեզ հավերժ փառք, խունկ ու խնկարկում…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

16 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code