#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… Հաղթանակի ճանապարհը, որ անցնում է պանթեոնով…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
161 0

Հայրենիքի համար նահատակվածների մասին իմ նյութերը գրելիս գրիչս թաթախել եմ ոչ թե արցունքի մեջ, ոչ թե` հուսաբեկության ու հուսալքումի մանիներով, այլ` արյան եւ վրեժի, ցասման եւ մարտակոչի… Գրիչս թաթախել եմ «ամենալավ թուրքը սատկած թուրքն է» բառամանում, «թող անեծք ըլլամ ու կողդ խրիմ, թո հորջորջեմ քեզ թուրք ոխերիմ» ցանկությամբ, «Կեցցե այն Հայաստանը, որ հայ զինվորն է կերտում» շեշտաբրմամբ եւ «հաղթանակի ճանապարհը, որ անցնում է պանթեոնով» իմաստավորմամբ…

Այսօր էլ նույն կերպ եմ գրում, թեեւ ցավը հազարապատկվել է, թեեւ մի նահատակի հուղարկավորումից հետո մյուսի ինքնահողն ենք անում, մի զինվորին հողին հանձնելուց հետո մյուսին ենք ճանապարհում հայրենիքի վսեմ հաղթանակը տուն բերելու… որովհետեւ սուգը հավերժ է, երբ պայքար չկա, որովհտեւ թշնամին դարերով մեր արյան ծարավ թուրքն է, որովհետեւ մեր կռիվը հանուն հայրենիքի է…

Այսօր ցավալիորեն մեծանում են մեր հայրենքի բոլոր անկյունների պանթեոնները, ցավալիորեն ազգի ոսկե սերմն ենք պահ տալիս հողին, բայց եւ հայրենիքի բոլոր անկյուններում է վերեժը ահանգնանում, ցասումը զորեղանում եւ հաղթանակի կամքը կարծրանում-պնդանում, աշխարհասփյուռ հայությունը համախմբվում, դառնում միասնական, մեկ բգունցք, մեկ կամք, մեկ պատգամ` հաղթելու ենք…

Այսօր Սիսիանի պանթեոնում միաժամանկ չորս հայորդի հանձնեցինք հայրենի հողին, երկուսը` նույն օջախից, մյուսը`այս օջախին ազգակից, չորրորդը` հայրենակից, հայ, հայարյուն ու հայակերտ… Մեկը մեկից պատվելի, մեկը մեկից գերազանց, մեկը մեկից հայրենանվեր, մեկը մեկից ցավալի… Ու սա ոչ միայն նահատակների ընտանիքի սուգն էր, այլ` համազգային, համահայկական, քանի որ նրանց թափած արյան եւ հայրենասիրության վրա է բարձրանալու հզոր Հայաստանի հաղթանակի կենաց ծառը…

Սաֆյան Արայիկ Հովհաննեսի (ծնվ. 1989թ.), Սաֆյան Գեղամ Սերժիկի
(ծնվ. 1984թ.), Պողոսյան Վրեժ Սեյրանի (ծնվ. 1992թ.), Ամարյան Սամսոն Ռաչիկի (ծնվ. 1988թ.)… Լուսապսակ տղաներ… Հայրենիքի նահատակներ…

Տղերք, ձեր անունները ոսկե տառերով է գրվելու մեր հաղթության ժապավենին, թեեւ այսօր այն սգո գույներով էր գրված ձեր պատվին բերված ծաղկեպսակներին… Տղերք, դուք գնացիք միանալու մահ իմացյալ` անմահություն է մեր դարավոր մաքառումին, մեր լինելիության, առայժմ գոնե միակ, բանաձեւին… Տղերք, դուք արյունարբու թուրքին ապացուցեցիք, որ շունչն ու հոգին կտաք, բայց հայրենիքը` երբեք… Տղերք… Մեր լուսավոր տղերք, մեր օջախների սյուն տղերք, մեր մայրերին մղկտացնող տղերք, մեր հայրերին կորամեջք դարձնող տղերք, մեր հերոսները շարքերը համալրող տղերք…

Արայիկ Հովհաննեսի Սաֆյանն ավարտել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայության անցել ՀՀ Պն N զորամասում որպես դասակի, ապա` վաշտի հրամանատար…

Գեղամ Սերժիկի Սաֆյանը կյանքին դեռ շատ տալիք ուներ, բայց ամենաթանկը` կյանքը, տվեց հայրենիքին…

Վրեժ Սեյրանի Պողոսյանը լեյտենանտ էր, զինական` էությամբ, աննկուն` կերպարով…

Սամսոն Րաչիկի Ամարյանը միացավ հայրենի հողը սեփական կյանքով պաշտպանող ու պահպանող հայորդիներին եւ հավերժացավ նրանց պես ու նրանց հետ…

Հ.Գ. Հերոսական ու ողբերգական բացառիկ այս օրերին շատերն են շնորհակալություն հայտնում ինձ, որ անուն առ անուն գրում եմ Սիսիանի մեր լուսապսակ նահատակների մասին, որ բոլորիս խոնարհումն ու խնկարկումն եմ բերում հայրենիքի մարտիրոսներին, որ բոլորիս անունից նրանց եմ հղում փառք հայրենքի նահատակներին, հավերժ` փառք մաղթանքը, որ… Որ ոչ թե արցունքով, այլ` արյունով եմ գրում իմ տողերը նրանց մասին…

Տղերք, մեր հաղթանակի ճանապարհին ընկած լուսապսակ տղերք, երնեկ այն օրը, որ նման տողեր չգրելու համար իմ գրիչը կժանգոտի…

Տղերք, հավերժ փառք ձեզ, տղերք…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

12 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նրա սրբությունը ծնողներն էին, բայց էնպես ստացվեց, որ առաջին տեղում հայրենիքն էր… 44 –օրյա պատերազմի նահատակ Անուշավան Խաչատրյան

Տեղադրվել է - Դեկտեմբեր 6, 2021 0
Շաղատեցի Վարուժան Խաչատրյանի բազմանդամ ընտանիքում ծնվել-մեծացել է 7 երեխա, 5 աղջիկ, 2 տղա… Տղաները ծնվել են աղջիկներից հետո… Հայոց օջախներում…

ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ-80. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տեղադրվել է - Մայիս 20, 2022 0
Հանդիպեցինք պատահաբար: -Այս ո՞ւր այսպես վաղ,-ասաց իմ «հարյուր տարվա ընկեր» Գագիկ Ոսկանյանը,-այս ժամին խմբագիրներն աշխատանքի չեն գնում, միայն ուսուցիչներն ու…

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code