#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Երբ զինվոր մայրն է զինվոր որդի հանձնում մայր հողին…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
251 0

Շաքե գյուղն այսօր իր չորրորդ նահատակ զավակին հանձնեց մայր հողին: Մեկի ցավը չամոքված` մյուսինն է մխխում, մեկի վիշտը չփարատված, մյուսինն է սկսվում… Բայց բոլորի ցանկությունը մեկն է` հաղթանակած խաղաղություն, բոլորի նպատակը մեկն է` ժամ առաջ հաղության լուրը բերել Սիսիանի պանթեոնում ի փառս հայրենիքի եւ հայոց հաղթական զենքի ննջող իրենց հերոս զավակներին, իրենց նահատակներին:

Օրեր առաջ Սիսիանի քաջաց պանթեոնում հավերժորեն ննջող մեր նորօրյա հերոսմարտի նահատակ շաքեցիներ Սամսոն Ամարյանին, Կարեն Իսրայելյանին, Դավիթ Դանիելյանին միացավ ընդամենը 19 գարուն ապրած ժամկետային զինծառայող Աշոտ Հովհաննեսի Մուրադյանը: Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր հայոց բանակ, բայց արդեն զգացել էր զենքի ուժը, ապրել հայրենի երկրի պաշտպանի ինքնավստահությունը, հաղթահարել պատանու` զինծառայության ընթացքում տղամարդ դառնալու փորձությունները եւ արդեն որպես իսկական զինվոր դիմադարձ կանգնել թուրքերի սանձազերծած նոր պատերազմին: Վայելել էր թշնամի սատկացնելու բերկրանքը, զգացել թուրք խփելու բավականությունը, մարտի դաշտում իրապես ականատես ու մասնակից եղել այն ամենին, ինչի մասին խաղաղ օրերին պատմել էր զինվորական մայրը` Ալինա Ղուկասյանը, ով դեռեւս արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը:

Չգիտես` ինչ զգացողություն է համակում, երբ աչքիդ առաջ զինվոր մայրն է զինվոր որդուն հանձնում հայրենի հողին, ու մռնչում որդու վրեժը լուծել, ու խոստանում թուրքին ոչ թե շան նման, շունը ափսոս է, այլ` բերոնու նման սատկացնել, ու բարձրաձայնում, որ թուրքը մարդ չէ, բորենի է, որ ափսոս է անգամ զինվորի գնդակը նրա ճակատին. թուրքը պիտի սատկի ու գել ու գազանի բաժին դառնա…

Այս հերոսական ու ճակատագրական օրերին քաջագործության, հերոսության, հայրենանվիրումի ի~նչ օրինակներ ասես, որ չտեսանք, ի~նչ հերոսպատումներ ասես` չլսեցինք ու չիմացանք: Նման ոգեպնդող, զորացնող, հաղթանակի հանդեպ աներեր հավատ ներշնչող էր զինվոր մոր կողմից հայրենի հողին արժանապատվորեն, զինվորին վայել կեցվածով ու զսպավածությամբ` զինվոր զավակ մայր հողին հանձնելը` որպես հաղթանակի ոսկեհատիկ սերմ, որպես հաղթության դրոշ, որ Աշոտ Մուրադյանի զինվոր մայրը պիտի թափահարի անգամ «վիրավոր ձեռքով»

Համագյուղացի Ռուբեն Մանուչարյանը նշեց, որ Աշոտ Մուրադյանը բազմանդամ ընտանքի չորրորդ զավակն էր, կրտսերը, բոլորի կողմից ամենասիվածը, ընդամենը` 19 տարեկան, զոհվել է հոկտեմբերի 24-ին, տանկիստ էր, հայրենասեր, բնավորությամբ` համեստ, խաղաղ, մեծերի եւ փոքրերի նկատմամբ շատ բարյացկամ, ուշադիր: «Աշոտի մայրը` Ալինա Ղուկասյանը, արցախյան գոյամարտի ժամանակ մարտնչել է հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի: Եղել է հրաձիգ-դիպուկահար, անգամ` վիրավորվել է, բայց մնացել է շարքերում, շարունակել ծառայությունը: Մասնակցել է նաեւ ապրիլյան քառօրյային, մեկնել ռազմաճակատ, այս պատերազմին էլ չէր կարող անմասն մնալ: Ալինան այս օրերին ռազմաճակատում էր: Բացի Ալինայից, ռազմաճակատում էր նաեւ մյուս որդին` Պարգեւը, ով վիրավորվել է ոտքից, ի ուրախություն մեզ, վիրավորումը ծանր չէ, կապաքինվի եւ կվերադառնա իր ծառայությանը: Սգում ենք բոլորս, մենք կորցրեցիքն մեր գյուղի լավագույն զավակներից մեկին»,- ասաց Ռուբեն Մանուչարյանը:

Արցախյան հերոսամարտ-գոյամարտի զինվոր Ալինա Ղուկասյանը Պարգեւ, Արսեն, Արթուր եւ Աշոտ անուններով 4 զավակ է պարգեւել ազգին, զինականի հոգեբանությամբ հայ կինը, հայ մայրը դեռեւս էն գլխից է իմացել, որ հայ օջախներում պիտի շատ զավակներ ծնվեն, շատ որդիներ լույս աշխարհ գան, քանի դեռ թուրքը չի վերացել աշխարհի երեսից, քանի դեռ աշխարհի գիշատիչ հրեշը չի փռել իր լեշը…

Փառք քեզ, զինվորի մայր, հազար փառք քեզ զինվոր ծնող, զինվոր դաստիարակող եւ հայրենի հողին զինվոր հանձնող հերոսածին մայր, հավերժ փառք քո զինվոր որդուն, որի մատաղ կյանքի ու անմեռ հիշատակի առաջ ազգովի ենք գլուխ խոնարհում…

Հավերժ փառք…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

26 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code