ՀԱՂԹԱՆԱԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
470 0

Հայոց նահատակ զինվորի հուղարկավորումից երեկ պանթեոնից վերադառնալիս Սիսիանի կենտրոնական հրապարակում հանդիպեցի այս հրաշք տղաներին… Քիչ է ասել, թե ցրվեց տխուր տրամադրությունս, քիչ է ասել, թե մտովի մեր կերտած հաղթանակին այս կաթիլն էլ ավելացավ, առավել մոտեցնելով եւ ամրապնդելով մեր զենքի հաղթանակը այս դաժան ու անհավասար պատերազմում, քիչ է ասել, որ այս պատանիները արդեն հոգով եւ մտածողությամբ արդեն զինվոր են, վաղվա ռազմիկը, այսօր ռազմաճակատում կերտվող հաղթանակի ապագա պահապանները… Ուրախացա, հրճվեցի, հիացա, երիցս, բյուրապատիկ ու բազմապատիկ հավատացի, որ հաղթել չի լինի այս ազգին, որի բոլոր ազնիվ ու պարկեշտ զավակները, մեծից` փոքր, հայրենիքի եւ երկրի զինվոր են` զենքի զինվոր, համոզմունքի զինվոր, գաղափարի զինվոր, նպատակի զինվոր, հավատի զինվոր…

Այս պատանիներն ասացին, որ Սիսիանի թիվ 2-րդ հիմնական դպրոցի 9 ա դասարանի աշակերտներն են, որ տեսնելով Երեւանում եւ այլուր կազմակերպվող` թղթի թափոնի հավաքման եւ հավաքված գումարը Համահայկական հիմնադրամին փոխանցելու ակցիաները, իրենք էլ են որոշել նման ակցիա անել, եւ արդեն մեկ շաբաթ է` այսպես համախումբ, նաեւ` կիթառ նվագելով ու անցորդներին լավ տրամադրություն ու ժպիտներ պարգեւելով` առաջ են տանում իրենց նախաձեռնած ակցիան: Կազմակերպիչներից մեկը` Մովսես Հովհաննիսյան ասաց, որ սկզբում ներգարավվել էին միայն իրենց դասարանցիները, բայց հետո շատերը միացան: Մովսեսը նշեց, որ թղթի թափոնի հետ բերվում են նաեւ գրքեր, որոնք ափսոս են վերամշակման համար, ուստի դրանք վաճառվում են: Տղաները գոհ են արդյունքից, արդեն հավաքվել է մի կլորիկ գումարը, հարույր հազար դրամից ավելի, նպատակ ունեն շարունակել ակցիան, ավելացնել գումարը եւ փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին: Հարցիս, թե ցուրտ չէ՞, իրենք ժամերով նստում են սառը քարերին, մնում են մինչեւ ուշ երեկո, մի տեսակ վիրավորված պատասխանցեին` եթե զինվորը սահմանին իր կյանքը չի խնայում հայրենիքի համար, ինչո՞ւ պիտի իրենք նման մանր բաներից մտահոգվեն… Սա էլ իրենց փոքրիկ աջակցությունն է մեր զինվորին, մեր բանակին եւ մեր հաղթանակին…

Ամեն օր նրանց են միանում մոտակա հյուրանոցում ապաստանած արցախցի այս փոքրիկները` Գոռը եւ Դավիթը: Եղբայրներն ասացին, որ այստեղ վատ չէ, բայց կարոտած, շատ կարոտած աչքերով հասկացրեցին, որ իրենք իրենց տունն են ուզում եւ բռունցքները վեր պարզած` հաղթանակ են ուզում` համոզված, որ` #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

6 նոյեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code