Ապրիլյան քառօրյայում նահատակված սիսիանցիները. հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
283 0

Ապրիլյան քառօրյայում նահատակված սիսիանցիները. հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…
ՄԱՅԻՍ ԵՐՋԱՆԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆ

Ծնվել է 1956թ. մայիսի 1-ին, Սիսիանի Դարբաս գյուղում: 1963-1973թ.թ. սովորել է Դարբասի միջնակարգ դպրոցում: 1973-1974թ.թ.-ին` Երևանի թիվ 9 տեխնիկական ուսումնարանում: 1974-1977 թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում: 1977-1979 թ.թ. աշխատել է Տաթև ՀԷԿ-ի գլխային կառույցում` համատեղելով ուսումը Սիսիանի Պոլիտեխնիկոմում: 1988թ Ղարաբաղյան շարժման առաջին օրից մասնակցել է ՀՀ սահմանների, ապա` Ղարաբաղի Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությանը: 1993թ հունվարի 16-ին ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային վաշտում որպես դասակի հրամանատար, ստացել ավագ լեյտենանտի կոչում:
1993թ մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող մարտերում վիրավորվել է: Բուժվելուց հետո վերադարձել է շարքեր, դարձել վաշտի հրամանատար և մասնակցել Ղարաբաղի ազատագրման մարտերի բոլոր պատերազմական գործողություններին: Պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով, ՀՀ Մարտական ծառայություն ԵԿՄ պատվոգրով, ԵԿՄ հուշամեդալով, ԼՂՀ Մայրական երախտագիտության կրծքանշանով: 2-րդ խմբի հաշմանդամ էր:
1995-1996 թ.թ. ստեղծվել է ԵԿՄ (երկրապահ կամավորական միություն) հասարակական կազմակերպությունը, եղել է Սիսիանի բաժանմունքի հիմնադիր նախագահը:
1996 թ.-ից նշանակվել է N զորամասի մարտական պատրաստության խմբի պետ` ստանալով կապիտանի կոչումը: 1997 թ.-ին նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ` մասնակցելով բանակաշինության բոլոր փուլերին:
Փոխգնդապետի կոչումով 2011թ-ին անցել է կենսաթոշակի: 2012թ սեպտեմբերին ընտրվել է Դարբաս համայնքի ղեկավար:
2015 թ.-ի դեկտեմբերին ընտրվել էր ԵԿՄ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ամուսնացած էր: Ունի 4 զավակ:
Զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին:

ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍԻ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ծնվել է 1973 թվականի ապրիլի 10-ին Սիսիանի Ախլաթյան գյուղում: Գյուղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1990-91 թ.թ.-ին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի եւ Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետու անդամակցել «Սիսական» ջոկատին:
Պատերազմի ավարտից հետո զբաղվել է մենատնտեսությամբ:
Երկու անգամ` 2005-2008 թ.թ. եւ 2012 մինչեւ մահկանացուն կնքելը` 2016 թ.-ի ապրիլի 4-ը եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար:
2008-2012 թվականներին աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության եւ հսկողության տեղամասում:
2016 թվականի ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Աարցախ:
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին, 38 տարեկան հասակում: Ամուսնացած չէր:

 

ԷԴՈՒԱՐԴ ՅՈՒՐԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին Սիսիան քաղաքում: 1961-1970 թ.թ.-ին սովորել է Դաստակերտ ավանի միջնակարգ դպրոցում, 1970-74 թ.թ.-ին` Սիսիանի շինարարական տեխնիկումում: 1974-1976 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: 1976-1988 թ.թ.-ին աշխատել է Սիսիանի ԲՈՒԱՏ ձեռնարկությունում որպես հերթապահ մեխանիկ:
1988-1992 թ.թ.-ին կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանի սահմանների պաշտպանությանը:1992 թ.-ի հոկտեմբերից ծառայության է անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչության թիվ 1 սահմանապահ ջոկատում:
Մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին:
1994 թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 60913 զորամամսի խառը հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ: 1997 թ.-ին սովորել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն սպայական դասընթացներում: 2006 թ-ի մարտից անցել է թոշակի: Ուներ մայորի կոչում: 2004 թ.-ին պարգեւատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով, մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Ամուսնացած էր, ունի 3 զավակ:
Զոհվել է 2016 թ-ի ապրիլի 4-ին:

ԵՂԻՇԵ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՆԻԿԱԼՅԱՆ

Ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին Սիսիանի Լծեն գյուղում:
1968-1976 թ.թ.-ին սովորել է տեղի ութնամյա դպրոցում: 1976-1979 թ.թ.-ին` Երեւանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում` ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն:
1978-1981 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում, աշխատել կոլտնտեսությունում որպես վարորդ:
1992 թ.-ին 142 գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի եւ Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:
Զինվորական կոչումով սերժանտ էր: Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Ազատագրում», «Արաբո» Մարտական ծառայություններ, ԼՂՀ «Մայրական երախտագիտության», ՀՀ Զինված ուժեր-20, «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:
Ամուսնացած էր, ունի 2 զավակ: Անդամակցում էր տարբեր հասարակական կազմակերպությունների:
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին:

ԿԱՐՈ ԾԵՐՈՒՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1959 թվականի ապրիլի 20-ին, Սիսիանի Վաղատին գյուղում: Սովորել է Վաղատինի միջնակարգ դպրոցում:
1989 թ-ին անդամագրվել է Վաղատին գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, այնուհետու զինվորագրվել Սիսիանի զինկոմիսարիատին կից կազմավորված 142 գումարտակում եւ 80046 պայմանագրային գումարտակում մասնակցել պատերազմական գործողություններին:
1989-1993 թվականներին մասնակացել է Հայաստանի սահմանային եւ Արցախի ինքնապաշտպանական մարտերին, Լաչին մարդասիրական միջանցքի պաշտպանությանը, Զանգելանից Կապան քաղաքը ռմբակոծող կրակակետերի վերացմանը եւ 11 գյուղերի ազատագրմանը, 1993 թ-ի մարտի 19-ից մինչեւ ապրիլի 6-ը` Քարվաճառի ազատագրմանը:
Վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին:
Ամուսնացած էր, ուներ 5 զավակ:

 

ԴԱՎԻԹ ԲԱԳՐԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1956 թվականի հուլիսի 13-ին Սիսիանի Շաղատ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1993-94 թվականներին մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների համար մղված ազատագրական մարտերին, մասնակցել է Քարվաճառի ազատագրման եւ Մարտակերտի պաշտպանական մարտերին: Ամուսնացած էր, ուներ 3 զավակ:
Զոհվել է 1206 թվականի ապրիլի 4-ին:

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՐԵԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1978 թվականի մայիսի 10-ին Սիսիանի Ծղուկ գյուղում:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1996 թվականին Քալբաջարում վիրավորվել է, կորցրել դաստակը:
2016 թվականի ապրիլին կամավոր անդամագրվել է Արցախի պաշտպանությանը մեկնող Սիսիանի կամավորականների ջոկատին:
Ամուսնացած էր, ունի հնգամյա որդի:
Ծղուկ համայնքի ավագանու անդամ էր:
Վիրավորվել է ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 7-ին:

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԳՈՒՐԳԵՆԻ ԴԱՆՂՅԱՆ

Ծնվել է 1957 թվականի մայիսի 1-ին Սիսիանի Շաղատ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա` Գորիսի պոլիտեխնիկումում: Երկար տարիներ աշխատել է Տաթեւհէկի շինվարչությունում եւ այլ կազմակերպություններում որպես վարորդ: Մասնակցել է 90-ականների արցախյան ազատագրական մարտերին: Պարգեւատրվել է Մարտական գործողությունների մասնակցի մեդալով, «Սիսական գունդ-20» կրծքանշանով: «Երդվյալ ազատամարտիկ» միության անդամ էր:
Ամուսնացած էր, ունի 3 զավակ:
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին:

 

 

ՍԵԴՐԱԿ ՍԵՐԳԵՅԻ ԱՍՐՅԱՆ

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 31-ին Սիսիանի Դարբաս գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա սովորել Սիսիանի պրոֆտեխուսումնարանում եւ Սիսիանի ավտոդպրոցում:
1994 թվականին վիրավորվել է Հորադիսի մարտական գործողությունների ժմանակ, երկրոդ կարգի հաշմանդամ:
1996 թվականին պարգեւատրվել է 1992-94 թվականների Մարտական գործողությունների մասնակցի, 2006 թվականին` Մարտական ծառայությունների մեդալներով:
Ամուսնացած էր, ունի 2 զավակ:
Զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՄԵՆ ՆԻԿԱԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԲՈՒՌՆ ԵՄ ՔՈ ՀՈՂԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Նիկալյանների ընտանիքի համար դժնդակ 2020-ի ամենավերջին օրն էլ ծանր էր ու ցավատանջ… 81-օրյա փնտրտուքից, դեգերումներից, հիվանդանոցից-հիցանդանոց, դիահերձարանից-դիահարեձարան վազվղեքից հետո դեկտեմբերի…

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code